Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը  ներկա է գտնվել  Արմավիրի մարզի Առատաշեն բնակավայում կազմակերպված «Ոսկե Ծիրան» հոբելյանական 20-րդ միջազգային կինոփառատոնի երեկույթին

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ներկա է գտնվել Արմավիրի մարզի Առատաշեն բնակավայում կազմակերպված «Ոսկե Ծիրան» հոբելյանական 20-րդ միջազգային կինոփառատոնի երեկույթին 14.07.2023

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ներկա է գտնվել «Ոսկե Ծիրան» հոբելյանական 20-րդ միջազգային կինոփառատոնի երեկույթին, որը տեղի է ունեցել 2023 թվականի հուլիսի 13-ին մարզի Արաքս համայնքի Առատաշեն բնակավայրում գործող Aratashen Winery գիներանի տարածքում: Այս տարի կինոփառատոնը հատկանշական էր ոչ միայն նրանով, որ 20-րդ հոբելյանականն է, այլև այս տարի նշվում է նաև հայ կինոյի 100-ամյակը։ Երեկոյին ներկա էին կինոփառատոնի ժյուրիի անդամները, Լավ Դիասը, Բերնդ Բուդերը, Իննա Սահակյանը, Ռաեդ...

 Ի գիտություն ավարտական փաստաթղթերին (ատեստատ, դիպլոմ) սպասող դիմորդների:

Ի գիտություն ավարտական փաստաթղթերին (ատեստատ, դիպլոմ) սպասող դիմորդների: 14.07.2023

  Հարգելի դիմորդ, տեղեկացնում ենք, որ dimord.am կայքում ավարտական և քննական գնահատականների տվյալների լրացման համար ավարտական փաստաթղթի (ատեստատ, դիպլոմ) առկայությունը պարտադիր ՉԷ: Բավարար է դպրոցի կողմից տրամադրված ավարտական և քննական գնահատականների վերաբերյալ տեղեկանքը, որում առկա գնահատականները պետք է մուտքագրել համակարգ: Հավելենք նաև, որ dimord.am կայքում ավարտական և քննական գնահատականները կարող եք ներբեռնել մինչև հուլիսի 15-ը՝ ժամը 24։00-ն: https://escs.am/am/news/17424...

Զբաղվածության ծրագիր՝ պատերազմի մասնակիցների և ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ անձանց համար

Զբաղվածության ծրագիր՝ պատերազմի մասնակիցների և ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ անձանց համար 14.07.2023

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է իրականացնել մասնագիտական կրթության և աշխատանքով ապահովման ծրագիր՝ Ադրբեջանի կողմից 2016, 2020 և 2022 թթ․ սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած անձանց, ինչպես նաև 2020 թվականից հետո ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ քաղաքացիների համար։ Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն: Հասցեները՝ https://socservice.am/offices...

Մեկնարկել է Դաշտ բնակավայրի մշակույթի տան տանիքի հիմնանորոգման աշխատանքները

Մեկնարկել է Դաշտ բնակավայրի մշակույթի տան տանիքի հիմնանորոգման աշխատանքները 13.07.2023

ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Դաշտ բնակավայրում ՀՀ կառավարության կողմից իրականացվող 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մեկնարկել է մշակույթի տան տանիքի հիմնանորոգման աշխատանքները: Ծրագրերի պայմանագրային արժեքը կազմում է 14.773.450 ՀՀ դրամ, որից համայնքը կատարելու է 65%՝ 9 602 743 ՀՀ դրամի, իսկ պետությունը 35 %՝ 5 170 708 ՀՀ դրամի ներդրում:  

Էդվարդ Հովհաննիսյանն այսօր ընդունել է  Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայում ոսկե մեդալ նվաճած Անի Իսրաելյանին

Էդվարդ Հովհաննիսյանն այսօր ընդունել է Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայում ոսկե մեդալ նվաճած Անի Իսրաելյանին 12.07.2023

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր ընդունել է Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայում ոսկե մեդալ նվաճած Արմավիրի թիվ 1 դպրոցի XI դասարանի աշակերտուհի Անի Իսրաելյանին, կենսաբանության ուսուցչուհի Գայանե Մհերյանին և դպրոցի տնօրեն Նունե Դոլինյանին: Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադան կայացել է հունիսի 25-28-ը Ինդոնեզիայում։ Հայաստանը ներկայացնող յոթ դպրոցականներն էլ հաղթահարել են կիսաեզրափակիչ փուլը և եզրափակիչ փուլում գրանցել են աննախադեպ արդյունքներ՝...

ՀՀ Արմավիրի մարզում 3 միասնական սոցիալական ծառայություններում իրականացվում են  236 ծրագիր

ՀՀ Արմավիրի մարզում 3 միասնական սոցիալական ծառայություններում իրականացվում են 236 ծրագիր 11.07.2023

Զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրով ՀՀ Արմավիրի մարզում «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման» ծրագրի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության կողմից 228 ընտանիք կստանա աջակցություն իրենց հողատարածքներում կատարած աշխատանքի դիմաց: Ծրագիրն իրականացվում է Արմավիրի, Բաղրամյանի և Վաղարշապատ տարածաշրջաններում: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2023 թվականի փետրվարի 13-ի N...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-19 17:14:48