Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ակնաշեն համայնքի մշակույթի տան տանիքի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են

Ակնաշեն համայնքի մշակույթի տան տանիքի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են 01.11.2021

Արմավիրի մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրով երկարատև և անվտանգ շահագործում է ապահովվել Ակնաշեն համայնքի՝ 1964 թվականին կառուցված մշակույթի տան համար, որտեղ տեղակայված են նաև համայնքապետարանը և գրադարանը: Տանիքի հիմնանորոգումն ընդգրկել է 350 քմ ընդհանուր մակերես: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը 140 մլն դրամ է հատկացրել Արմավիր մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով: Հատկացված գումարի շրջանակում առաջնային կարևորության ծրագրեր կիրականացվեն 23 համայնքում...

Էջմիածնում տեղի է ունեցել  «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթի» 2-րդ մարզաձևի` սիրողական կրոսավազքի մրցաշարի մրցանակաբաշխությունը

Էջմիածնում տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթի» 2-րդ մարզաձևի` սիրողական կրոսավազքի մրցաշարի մրցանակաբաշխությունը 30.10.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, կառավարության մեծաթիվ անդամների, տարբեր բնագավառների ներկայացուցիչների հետ Էջմիածին քաղաքում այսօր մասնակցել է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» կրոսավազքի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրման արարողությանը: Կրոսավազքն անցկացվել է Երևան-Էջմիածին ճանապարհին, որին մասնակցել են շուրջ 1500 քաղաքացիներ տարբեր տարիքային խմբերում` 15-17 տարեկան աղջիկներ և տղաներ, որոնք հաղթահարել են 3 կմ, 18-35...

Նոր Արմավիրի միջնակարգ դպրոցում ջեռուցման լոկալ համակարգ է կառուցվել

Նոր Արմավիրի միջնակարգ դպրոցում ջեռուցման լոկալ համակարգ է կառուցվել 29.10.2021

Մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրի շրջանակում ավարտվել են Նոր Արմավիրի միջնակարգ դպրոցի ջեռուցման լոկալ համակարգի կառուցման աշխատանքները: Դեռևս ապրիլ ամսին այցելելով Նոր Արմավիրի դպրոց և ծանոթանալով կրթօջախի խնայողություններով իրականացվող մասնակի վերանորոգման աշխատանքներին՝ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը խոստացել է աջակցել դպրոցի ջեռուցման և դահլիճի վերանորգման ծրագրերի իրականացմանը: Այսօր ուրախությամբ կարող ենք փաստել, որ մարզպետի անմիջական աջակցությամբ ՀՀ կառավարության...

Շահումյանի թռչնաֆաբրիկա համայնքի անվանումը փոխվել է՝ դառնալով Մոնթեավան

Շահումյանի թռչնաֆաբրիկա համայնքի անվանումը փոխվել է՝ դառնալով Մոնթեավան 29.10.2021

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում (ՀՕ-328-Ն) Շահումյանի թռչնաֆաբրիկա համայնքի անվանումը փոխվել է՝ դառնալով Մոնթեավան: ՀՀ Արմավիրի մարզպետի համապատասխան գրությամբ Մոնթեավան համայնքի ղեկավարին առաջարկվել է ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ համայնքի անվանման փոփոխության հիմքով փոփոխություններ կատարելու ինչպես իրավական, այնպես էլ փաստաթղթաշրջանառու բոլոր կիրառական հիմքերում:

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 28.10.2021

Հարգելի քաղաքացիներ, Սույն թվականի հոկտեմբերի 30-ին, Երևան-Էջմիածին ճանապարհին անցկացվելիք «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքով պայմանավորված, ժամը 11.00-ից մինչև 16.00-ն փակ են լինելու. Էջմիածին քաղաքի Կոմիտասի անվան հրապարակից դեպի Երևան քաղաք տանող ճանապարհահատվածը, Փարաքար գյուղի Երևանյան - Ի. Գասպարյան փողոցների խաչմերուկը: Էջմիածին քաղաքի Կոմիտասի անվան հրապարակի և Մաշտոց փողոցի երթևեկությունը երկկողմանի դադարեցվելու է:...

«Հայրենականչ» թերթի գլխավոր խմբագիր Ռաֆայել Սահակյանը պարգևատրվել է մարզպետի պատվոգրով

«Հայրենականչ» թերթի գլխավոր խմբագիր Ռաֆայել Սահակյանը պարգևատրվել է մարզպետի պատվոգրով 26.10.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է «Հայրենականչ» թերթի գլխավոր խմբագիր Ռաֆայել Սահակյանին: Վերջինիս հետ զրույցում մարզպետը կարևորել է նրա մեծ դերակատարումը մարզի գրական-մշակութային կյանքում և լրատվության ոլորտում, որը դրսևորվել է տարբեր հաջողված ձեռնակներով և մնայուն աշխատանքով: Համբարձում Մաթևոսյանը Ռաֆայել Սահակյանին շնորհավորել է նաև «Հայրենականչ» թերթի լույսընծայման 20-ամյակի առթիվ՝ մաղթելով շարունակական արդյունավետ գործունեություն,...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35