Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Կառավարության այսօրվա նիստով Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացվել 16,527.8 հազար դրամ 06.07.2023
Կառավարության 06․ 07. 2023 վականի նիստով Հայաստանի Հանրապետության համայնքներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացվել է 16,527.8 հազ. դրամ: Մեծամոր համայնքի Գետաշեն բնակավայրի փողոցների ցածր ճնշման գազատարի կառուցման, Շենավան, Վարդանաշեն, Այգեշատ, Նոր Արմավիր, Եղեգնուտ, Ակնալիճ բնակավայրերի գազիֆիկացման (Գետաշեն ) համար հատկացվել է...

Սույն թվականի հունիս ամսին ՀՀ Արմավիրի մարզում ծնվել է 87 երեխա 06.07.2023
ՀՀ Արմավիրի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2023 թվականի մայիս ամսին ծնվել է 87 երեխա։ 45 տղա է լույս աշխարհ եկել, 42՝ աղջիկ։

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի շնորհավորանքի խոսքը Սահմանադրության օրվա առթիվ 05.07.2023
Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Սահմանադրության օրվա առթիվ: Սահմանադրության ընդունումը ժողովրդի և պետության համար ունեցել է պատմական նշանակություն, դարձել է անկախ պետականության կարևորագույն խորհրդանիշը, ժողովրդավարական արժեքների արմատավորման, քաղաքացիական հասարակության ձևավորման ուղիով ընթանալու, երկրի բնականոն զարգացման ապահովման հիմնական երաշխավորը: Ցանկանում եմ, որ իրավունքը, օրենքը դառնան մեր հանրային, քաղաքացիական հարաբերությունների կարգավորման առանցքային գործոնը։ Միայն...
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն ֆուտզալի մարզային առաջնության շրջանակներում Արմավիր քաղաքի թիվ մեկ մարզադպրոցում այսօր ներկա է գտնվել մարզի փրկարար վարչության և դատախազության աշխատակիցների միջև ընթացող ֆուտբոլային հանդիպմանը։ Ֆուտբոլային խաղին ներկա էին նաև մարզի ուժային կառույցների ղեկավարները, մարզպետի աշխատակազմի աշխատակիցները, ոլորտային պատասխանատուները։ Հանդիպումն անցավ լարված ու գեղեցիկ պայքարում։ Արմավիրի մարզի գլխավոր դատախազ Վահան Սարգսյանի գլխավորած թիմը տպավորիչ...

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը 04.07.2023
Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ այսօր մարզպետի աշխատակազմի կողմից աշխատանքային քննարկում է անցկացվել՝ ՀՀ կառավարության 18.11.2021թ. N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների կատարման ընթացքի և մարզպետի աշխատակազմի տարեկան աշխատանքային ծրագրով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքի վերաբերյալ: Աշխատակազմի ոլորտային ղեկավարները մարզպետին են ներկայացրել կատարված աշխատանքները, ինչպես նաև ընթացքի մեջ գտնվող և առաջիկայում...

Հայտարարություն 04.07.2023
Հարգելի՛ քաղաքացիներ, այս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի հուլիսի 4-ից։ Հիշեցնե՛նք, որ կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող այն քաղաքացիներն, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարումներ կկատարեն անկանխիկ եղանակով՝ հաջորդ ամիս կստանան 10 %-ի չափով հետվճար անկանխիկ գործարքներից, բայց ոչ ավելի քան 5,000 դրամը։ Ծրագրի գործընկեր բանկերն են ՎՏԲ Հայաստան բանկը, Արդշինբանկը, Հայբիզնեսբանկը և Ակբա...


