Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Էդվարդ Հովհաննիսյանը ներկա է գտնվել Խորոնք բնակավայրում տեղադրված հուշակոթողի բացմանը

Էդվարդ Հովհաննիսյանը ներկա է գտնվել Խորոնք բնակավայրում տեղադրված հուշակոթողի բացմանը 20.06.2023

Հունիսի 20-ին Արաքս համայնքի Խորոնք բնակավայրում ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ներկա է գտնվել 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված տղաների հիշատակը հավերժացնող հուշակողթողի բացմանը: Հուշ-ցերեկույթը սկսվեց հոգեհանգստյան կարգով, որը մատուցեցին Արմավիրի հոգևոր թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը և Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն, ողջունելով ներկաներին, իր խոնարհումն ու անվերապահ աջակցությունը հայտնեց հայրենիքի...

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 20.06.2023

Սույն թվականի հունիսի 23-ին՝ ժամը 11.00-ին, Արմավիրի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի նիստը՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի նախագահությամբ: Մարզի խորհրդի օրակարգային հարցերին ծանոթանալ ներկայացված հղման միջոցով - ՕՐԱԿԱՐԳ  

ՀՀ Արմավիրի մարզի 20 երեխա ամառային հանգիստը կանցկացնի Հանքավանի «Արագած» ճամբարում

ՀՀ Արմավիրի մարզի 20 երեխա ամառային հանգիստը կանցկացնի Հանքավանի «Արագած» ճամբարում 20.06.2023

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ՝ Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղը Հանքավանի «Արագած» ճամբարում հունիսի 19-ից հուլիսի 5–ը կազմակերպել է 10-15 տարեկան ծնողազուրկ, ՀՕՖ–ի շահառու, սոցիալապես անապահով ընտանիքների և Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների երեխաների հանգիստը: Շահառու խմբի 20 երեխա և նրանց հետ աշխատող մեկ մանկավարժ 16-օրյա հանգիստ կանցկացնի Հանքավանի «Արագած» ճամբարում, որտեղ կազմակերպվելու են բազմաթիվ...

Ազգային ժողովն ընդունել է «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի վերաբերյալ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված նախագիծը

Ազգային ժողովն ընդունել է «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի վերաբերյալ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված նախագիծը 19.06.2023

Ազգային ժողովն ընդունել է «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի վերաբերյալ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված նախագիծը։ Կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերություններում այսուհետ կգործեն միասնական կարգավորումներ։ Ըստ այդմ՝ կապահովվեն կամավոր աշխատանքների ներգրավման համար անհրաժեշտ իրավական մեխանիզմներ, որոնք կնպաստեն կամավորի ինստիտուտի կայացմանը, հասարակության մեջ փոխօգնության մթնոլորտի ձևավորմանը, ինչպես նաև ինքնակազմակերպվող ու քաղաքացիական ակտիվ...

Մեկնարկում է զբաղվածության ապահովման նոր ծրագիր

Մեկնարկում է զբաղվածության ապահովման նոր ծրագիր 19.06.2023

Մեկնարկում է զբաղվածության ապահովման նոր ծրագիր, որը հնարավորություն կտա Ադրբեջանի կողմից 2016, 2020 և 2022 թթ․ սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած անձանց, ինչպես նաև 2020 թվականից հետո ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ քաղաքացիներին ձեռք բերել մասնագիտական հմտություններ, աշխատանքային փորձառություն և աշխատանք։ Ծրագրի շրջանակում գործատուին հնարավորություն է տրվում անձամբ ընտրել, թե իրեն դիմած քաղաքացին որ բաղադրիչի անհրաժեշտությունն ունի։...

Քննարկվել են դպրոցների կառավարման մոդելի կիրառմանն առնչվող հարցեր

Քննարկվել են դպրոցների կառավարման մոդելի կիրառմանն առնչվող հարցեր 19.06.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր հանդիպում է ունեցել Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մարզպետարանների ներկայացուցիչների հետ: Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը, հանրակրթության վարչության պետի պարտականությունները կատարող Սուսաննա Ազատյանը, ԿԳՄՍՆ, մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի հանրակրթության, անձնակազմի կառավարման, ֆինանսական, իրավաբանական ստորաբաժանումների ներկայացուցիչները:...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-07 18:00:04