Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սարդարապատ համայնքում տեղի է ունեցել ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագրի ավարտական միջոցառումը

Սարդարապատ համայնքում տեղի է ունեցել ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագրի ավարտական միջոցառումը 16.09.2021

ՀՀ Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքում այսօր տեղի է ունեցել ԱՄՆ ՄԶԳ-ի «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրի և համայնքապետարանի համատեղ ջանքերով իրականացված ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագրի ավարտական միջոցառումը, որին ներկա են գտնվել Արմավիրի մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն,  Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը, ՏԻՄ...

Մրգաշատում սուբվենցիոն 2-րդ ծրագրով մեկնարկել է  համայնքի վարչական շենքի տանիքի երանորոգումը

Մրգաշատում սուբվենցիոն 2-րդ ծրագրով մեկնարկել է համայնքի վարչական շենքի տանիքի երանորոգումը 15.09.2021

Մրգաշատում սուբվենցիոն 2-րդ ծրագրով մեկնարկել է 13-րդ փողոցի թիվ 2 հասցեում գտնվող համայնքի վարչական շենքի տանիքի վերանորոգումը: Շինարարական աշխատանքներն իրականացվում են «Դողսե» ՍՊԸ-ի կողմից: Նույն ծրագրով համայնքում ավարտվել է 4-րդ փողոցի՝ 803 մ երկարությամբ շուրջ 4657 քմ մակերեսով հատվածի ասֆալտապատումը:

Բաղրամյանում մեկնարկել է բուժամբուլատորիայի վերանորոգումը

Բաղրամյանում մեկնարկել է բուժամբուլատորիայի վերանորոգումը 14.09.2021

Բաղրամյան (Վաղարշապատի տ.) համայնքում մեկնարկել է նաև սուբվենցիոն 2-րդ ծրագրով նախատեսված բուժամբուլատորիայի վերանորոգումը: Շինարարական աշխատանքներն իրականացվում են «Գրանտ Շին» ՍՊԸ-ի կողմից: 1984 թվականին կառուցված ամբուլատորիայի շենքը շահագոծման ողջ ընթացքում չի վերանորոգվել: Երկհարկանի կառույցի ընդհանուր ներքին մակերեսը կազմում է 616,9 քմ, իսկ շենքի հիմքի արտաքին մակերեսը՝ 371,1քմ: Ծրագրի շրջանակում նախատեսվում է տանիքի կապիտալ վերանորոգում, մետաղապլաստե պատուհանների...

Հացիկ համայնքում վերանորոգվում է 1950 թվականին կառուցված  բազմաբնակարան շենքի տանիքը

Հացիկ համայնքում վերանորոգվում է 1950 թվականին կառուցված բազմաբնակարան շենքի տանիքը 13.09.2021

Հացիկ համայնքում #սուբվենցիոն ծրագրով մեկնարկել է 1950 թվականին կառուցված 16-րդ փողոցի 2-րդ բազմաբնակարան շենքի տանիքի վերանորոգումը: Շինարարական աշխատանքներն իրականացվում են «Միսակ Մարգարյան» ԱՁ-ի կողմից: Ծրագրի շրջանակում նախատեսվում են քայքայված տանիքի քանդման և նորի կառուցման աշխատանքներ, որոնց արդյունքում կբարելավվի շենքի վիճակը և կերկարաձգվի շահագործման հնարավորությունը: Շենքն ունի 16 բնակարան:

Հացիկում Երեխայի և ընտանիքի ծառայությունների կենտրոն է բացվել

Հացիկում Երեխայի և ընտանիքի ծառայությունների կենտրոն է բացվել 10.09.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարար Նարեկ Մկրտչյանի հետ այսօր այցելել է Հացիկ համայնք, ներկա գտվել «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ֆինանսավորմամբ համայնքապետարանում Երեխայի և ընտանիքի ծառայությունների կենտրոնի (ԵԸԾ) բացմանը: ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանի ուղեկցությամբ մարզպետը և նախարարը շրջել են նորաբաց կենտորնում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, ստեղծված պայմաններին, ինչպես նաև...

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն այցելել է Արմավիրի «Պռոշյանի գինու և կոնյակի գործարան»

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն այցելել է Արմավիրի «Պռոշյանի գինու և կոնյակի գործարան» 09.09.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի ուղեկցությամբ ՀՀ փոխվաչապետ Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է Արմավիրի «Պռոշյանի գինու և կոնյակի գործարան»՝ տեղում ծանոթանալու խաղողի մթերման գործընթացին և դրա շուրջ բարձրաձայնված խնդիրներին: Փոխվարչապետը զրուցել է մթերման հերթում սպասող խաղողագործների և գործարանի տնօրինության հետ՝ լսելով նրանց խնդիրները, վերջիններիս լուծումների վերաբերյալ առաջարկները: Այդ կապակցությամբ Սուրեն Պապիկյանը նախատեսում է առաջիկայում հանդիպում ունենալ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53