Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բաղրամյան համայնքում վերակառուցվում է խմելու ջրամատակարարման բաշխիչ ցանցը

Բաղրամյան համայնքում վերակառուցվում է խմելու ջրամատակարարման բաշխիչ ցանցը 25.08.2021

Վաղարշապատի տարածաշրջանի Բաղրամյան համայնքում սկսվել են 2021 թվականի համար հաստատված սուբվենցիոն երկու ծրագրերից մեկով նախատեսված աշխատանքները՝ վերակառուցվում է խմելու ջրամատակարարման բաշխիչ ցանցը: Բաղրամյան համայնքի խմելու ջրամատակարարման համակարգը կառուցվել է 1970-ական թվականներին՝ պողպատյա և թուջե խողովակներով: Երկար տարիների շահագործումից խողովակները, հողի մեջ գտնվելով, քայքայվել են, ինչի հետևանքով համայնքում եղել է մեծ քանակի ջրի կորուստ, բացի այդ՝ վատ որակ, որն էլ ժամանակ առ...

Խորոնքում Մ. Խորենացու անվան թաղամասի և Մ.Խորենացու 3-րդ նրբանցքի ասֆալտբետոնե ծածկույթի մասնակի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են

Խորոնքում Մ. Խորենացու անվան թաղամասի և Մ.Խորենացու 3-րդ նրբանցքի ասֆալտբետոնե ծածկույթի մասնակի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են 25.08.2021

Խորոնք համայնքում 2021 թվականի համար հաստատված 3 սուբվենցիոն ծրագրերից մեկով նախատեսված Մ. Խորենացու անվան թաղամասի և Մ.Խորենացու 3-րդ նրբանցքի ասֆալտբետոնե ծածկույթի մասնակի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են: Ծրագրի շրջանակում վերանորոգվել է 143.4 մ երկարությամբ ճանապարհահատված, որը վերջին անգամ ասֆալտապատվել է 1970-ական թվականին: Հիշեցնենք, Խորոնքում համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված համաֆինանսավորման մյուս երկու սուբվենցիոն ծրագրի...

2021 թվականի համար հաստատված Էջմիածին քաղաքի 3 սուբվենցիոն ծրագրերից 2-ով նախատեսված աշխատանքները մեկնարկել են

2021 թվականի համար հաստատված Էջմիածին քաղաքի 3 սուբվենցիոն ծրագրերից 2-ով նախատեսված աշխատանքները մեկնարկել են 24.08.2021

2021 թվականի համար հաստատված Էջմիածին քաղաքի 3 սուբվենցիոն ծրագրերից 2-ով նախատեսված աշխատանքները մեկնարկել են. հիմնանորոգվում են Բաղրամյան փողոցի մայթերը և Սբ. Մովսես Խորենացի, Բաղրամյան փողոցների ասֆալտբետոնե ծածկը Ծրագրի շրջանակում կհիմնանորոգվեն կենտրոնը շրջանցիկ ճանապարհի հետ կապող Բաղրամյան փողոցի մայթերը՝ 4959 քմ, Սբ. Մովսես Խորենացի փողոցը՝ 8357.1 քմ և Բաղրամյան փողոցը՝ 9603.2 քմ ընդհանուր մակերեսով: Հիշեցնենք, որ համաֆինանսավորման ծրագրի 3-րդ բաղադրիչով Ա. Մանուկյան 2-րդ...

Արշալույսում սուբվենցիոն ծրագրով 10 հակակարկտային կայան է տեղադրվել

Արշալույսում սուբվենցիոն ծրագրով 10 հակակարկտային կայան է տեղադրվել 24.08.2021

Արշալույսում 2021 թվականի համար հաստատված երկու սուբվենցիոն ծրագրերից մեկով նախատեսված աշխատանքներն ավարտվել են. համայնքում 10 հակակարկտային կայան է տեղադրվել: Արշալույս համայնքում հակակարկտային կայանների տեղադրմամբ շուրջ 700 հա հողատարածք կպաշտպանվի բնական աղետից, որն էլ իր հերթին կնպաստի գյուղատնտեսության զարգացմանն ու բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը: Հիշեցնենք, որ 2-րդ սուբվենցիոն ծրագրով էլ կընդլայնվի համայնքի ցերեկային լուսավորության ցանցը:

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորանքն Անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորանքն Անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ 23.08.2021

Օգոստոսի 23-ը Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման օրն է: 1990 թվականի օգոստոսի 23-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց 12 կետից բաղկացած Անկախության հռչակագիրը, որով դրվեց Հայաստանի անկախության գործընթացի սկիզբը։ Այն հիմնարար իրավական փաստաթուղթ դարձավ դեպի անկախություն տանող ճանապարհին՝ նախանշելով Հայաստանի քաղաքական, տնտեսական, մշակութային զարգացման ուղիները: Հռչակագրի ընդունմամբ հայ ժողովուրդը ամրագրեց, որ արժանի է ու հաստատակամ ունենալ ավելի լավ ապագա, ստեղծել, կառուցել...

Տանձուտում մեկնարկել են 2-րդ սուբվենցիոն ծրագրով նախատեսված գազաֆիկացման աշխատանքները

Տանձուտում մեկնարկել են 2-րդ սուբվենցիոն ծրագրով նախատեսված գազաֆիկացման աշխատանքները 23.08.2021

Տանձուտում մեկնարկել են նաև #սուբվենցիոն 2-րդ ծրագրով նախատեսված 20-րդ, 24-րդ , 2-րդ, 8-րդ, 5-րդ և 4-րդ փողոցների գազիֆիկացման աշխատանքները։ Կապալառու կազմակերպությունը «Ջերմգազշին» ՍՊԸ-ն է։ Ծրագրի շրջանակում կանցկացվի 1255 մ երկարությամբ խողովակաշար, կտեղադրվի բաշխիչ կետ: Հիշեցնենք, որ համայնքում 2021 թվականի համար հաստատված սուբվենցիոն մյուս ծրագրով էլ ընթացքի մեջ են համայնքի ջրամատակարարման ցանցի վերակառուցման և ընդլայնման աշխատանքները: Կառուցվում է 7191 գծամետր...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:45:23