Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բարի լուր

Բարի լուր 04.04.2023

Արմավիրի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում մարտ ամսին 101 երեխա՝ 59 տղա, 42 աղջիկ է լույս աշխարհ եկել։  

Արմավիրի մարզում առաջին մոդուլային դպրոցն Արգինայում հանձնվեց շահագործման

Արմավիրի մարզում առաջին մոդուլային դպրոցն Արգինայում հանձնվեց շահագործման 03.04.2023

  Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր ներկա է գտնվել ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Արգինա բնակավայրի միջնակարգ մոդուլային դպրոցի բացման արարողությանը, որին մասնակցել են Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանը, տեղական ինքնակառավարման մարմինների, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, կրթօջախի տարբեր տարիների մանկավարժներ ու շրջանավարտներ: Մոդուլային դպրոցը կառուցվել է  ԿԳՄՍ նախարարության 2022 թվականի ...

Արմավիրի մարզում շարունակվում են «Երեխայի զարգացման խանգարումների վաղ հայտնաբերման և միջամտության հիմունքներ» թեմայով դասընթացները

Արմավիրի մարզում շարունակվում են «Երեխայի զարգացման խանգարումների վաղ հայտնաբերման և միջամտության հիմունքներ» թեմայով դասընթացները 02.04.2023

 2023թ փետրվարի 23-ից ՀՀ Արմավիրի մարզպետարանի հետ համատեղ ՅՈՒՆԻՍԵՖ-ը և «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամը ՀՀ Արմավիրի մարզում սկսել է իրականացնել «Երեխայի զարգացման խանգարումների վաղ հայտնաբերման և միջամտության հիմունքներ» թեմայով 6-օրյա դասընթացները, որոնք նախատեսված են առողջության առաջնային պահպանման օղակի մանկաբույժների, ընտանեկան բժիշկների և բուժքույրերի համար: Դասընթացների նպատակն է բարելավել ավագ և միջին բուժանձնակազմի գիտելիքներն ու...

Արմավիրցի Համլետ Մանուկյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության կրկնակի հաղթող

Արմավիրցի Համլետ Մանուկյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության կրկնակի հաղթող 01.04.2023

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացքող սպորտային մարմնամարզության աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը գրանցել է «պատմական նվաճում»,- հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության կրկնակի հաղթող է դարձել՝ նվաճելով երկրորդ ոսկե մեդալը՝ օղակների վարժության եզրափակչում հավաքելով 13.633 միավոր և գրավելով առաջին հորիզոնականը։ Համլետ Մանուկյանը, մինչ այդ ոսկե մեդալ նվաճելով նժույգաթափ վարժությունից, հավաքել էր...

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը զգուշացնում է

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը զգուշացնում է 01.04.2023

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հանրապետության հովտային գոտում, այդ թվում Արարատյան դաշտում և նրա նախալեռնային շրջաններում ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը օդում՝ 0…-3 աստիճան, հողի մակերևույթին՝ -3…-4 աստիճան, որը կդիտվի լուսադեմին, ժամը 05:00-07:00 ընկած ժամանակահատվածում: 

ՀՀ ՏԿԵՆ-ը հայտարարել է հետևյալ ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

ՀՀ ՏԿԵՆ-ը հայտարարել է հետևյալ ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ 01.04.2023

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել է հետևյալ ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ (ծածկագիր՝ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2023/6Շ)՝ 1. Տ-3-11 /Հ-15/ (Արմավիր գ.) – Նալբանդյան – Գետաշեն – Նոր Կեսարիա – /Մ-5/ ավտոճանապարհի կմ6+000-կմ10+000 հատվածի հիմնանորոգման աշխատանքներ 2. Տ-3-16 Արևիկ (Տ-3-50) – /Հ-15/ (գ. Արմավիր) ավտոճանապարհի կմ0+000-կմ3+600 հատվածի հիմնանորոգման աշխատանքների 3. Տ-3-52 /Մ-5/...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-10 15:09:10