Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Ամփոփվել են դպրոցական առարկայական օլիմպիադաների արդյունքները: Բնագիտական առարկաներից մարզային փուլ անցած 267 աշակերտից միայն 18-ը կմասնակցի հանրապետական փուլին, իսկ տարածքային փուլի հումանիտար առարկաներից մարզային փուլ անցած 227 աշակերտից հանրապետական փուլին կմասնակցի 68-ը: Առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլն անցկացվելու է հետյալ ժամանակացույցով՝ 1․ Մաթեմատիկա - փետրվարի 18-ին՝ 5-րդ, 6-րդ և 7-րդ դասարաններ, փետրվարի 18-ին և 19-ին՝ 8-12-րդ դասարաններ՝...

ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի բժշկական կենտրոնում այսօր լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Սերյոժա Աբրահամյանի քույրը՝ փոքրիկ Սերինեն: Էջմիածնի բժշկական կենտրոնի ծննդօգնության և գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ Լիլիթ Մկրտչյանը պատմեց, որ նորածնի մորը՝ Հասմիկ Աբրահամյանին, ճանաչել է ավելի վաղ, երբ նա հիվանդանոց էր եկել աշխատանքի համար։ Հղիության մասին խոսք չի եղել, չեն պլանավորել, բայց կարճ ժամանակ անց մտափոխվել է։ «Երբ պլանավորեցինք հղիությունը և սկսեցինք...

Հերթական իրազեկման հանդիպում-քննարկումը «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շրջանակներում 17.02.2023
ՀՀ Արմավիրի մարզպետարանի նախաձեռնությամբ, զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Անդրանիկ Լալայանի գլխավորությամբ՝ հերթական իրազեկման հանդիպում-քննարկումը կազմակերպվեց մարզի Վաղարշապատ, Փարաքար, Խոյ և Արաքս համայնքների ժամկետային զինվորական ծառայության զորակոչված զինծառայողների ծնողների հետ՝ ՀՀ զինված ուժերում ներդրված «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շրջանակներում: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ՊՆ կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության ներկայացուցիչ գնդապետ Հ....

ՀՀ կառավարության 16.02.2023 թվականի նիստի որոշմամբ հատկացված 14 մլն 990,1 հազար ՀՀ դրամը կուղղվի չորս ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքների նախագծման փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար՝ 1. Մ-5, Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի (մայրուղու Էջմիածին-Արմավիր-ճանապարհահատվածի չվերանորոգված հատվածները՝ 17,530-18,200 կմ, 25,593–29,385 կմ և 32,675–33,833 կմ) աջակողմյան և ձախակողմյան հատվածների համար՝ 8 մլն 342 հազար...

Մարզպետը պատվոգրեր է հանձնել բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մեդալակիրներ արմավիրցի մարզիկներին 14.02.2023
Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը հյուրընկալել է բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մեդալակիրներ արմավիրցի մարզիկներ ոսկե մեդալակիր Համեստ Աֆրիկյանին, բրոնզե մեդալակիր Ռաֆայել Ներսիսյանին, բռնցքամարտի Հայաստանի առաջնության չեմպիոն Զավեն Գալստյանին, նրանց մարզիչներին՝ Անդրանիկ Գրիգորյանին, Խաչիկ Խաչատրյանին և Էջմիածին քաղաքի Համլետ Պատուրյանի անվան մարզադպրոցի տնօրեն Անդրանիկ Կարապետյանին: Էդվարդ Հովհաննիսյանը, ողջունելով մարզիկներին, շնորհակալություն հայտնեց հաջողությունների...

Սույն թվականի փետրվարի 13-ին ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հավաք-խորհրդակցություն՝ կառավարության որոշմամբ հաստատված աշխատանքները կազմակերպելու նպատակով։ Խորհրդակցությանը մասնակում էին մարզի ՀՀ ներքին գործերի նախարարության Արմավիրի մարզային ոստիկանության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Կ. Հակոբյանը, ՀՀ ԱԱԾ Արմավիրի մարզային վարչության պետի տեղակալ Գ. Հակոբյանը, ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային...