Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նոր ներդրումային ծրագիր՝ Արմավիրի մարզում

Նոր ներդրումային ծրագիր՝ Արմավիրի մարզում 21.05.2021

Արմավիրի մարզն ավելի ու ավելի է մեծացնում զբոսաշրջային գրավչությունը. հերթական մասշտաբային ներդրումային ծրագրի շուրջ ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը քննարկում է ունեցել գործարար Արթուր Արսենյանի հետ, ով Ծիածան համայնքի հարևանությամբ՝ Քասախ գետի ափին, ձեռք է բերել 10 հեկտար հողատարածք՝ «Արսենյան վայների» կոչվող արտադրական և զբոսաշրջային կենտոն հիմնելու նպատակով: Ձեռք բերված հողատարածքի մի հատվածում արդեն հիմնվել է խաղողի այգի, նախատեսվում է նաև գինու արտադրության...

«Մոդուլային» տիպի ևս 5 մսուր-մանկապարտեզ՝ Արմավիրի մարզում

«Մոդուլային» տիպի ևս 5 մսուր-մանկապարտեզ՝ Արմավիրի մարզում 20.05.2021

Գետաշեն, Նորավան, Փշատավան, Լենուղի և Այգեվան համայնքներում կկառուցվի «Մոդուլային» տիպի մսուր-մանկապարտեզ. ծրագիրը հավանության է արժանացել  ՀՀ կառավարության կողմից 〰️〰️〰️〰️〰️〰️ ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր մասնակցել է ՀՀ կառավարության հերթական նիստին, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Օրակարգային հարցերի շրջանակում կառավարությունն հավանություն է տվել Հանրապետության 10 համայնքում, այդ թվում՝ Արմավիրի մարզի Գետաշեն, Նորավան,...

 Հետմահու «Արիության» մեդալով են պարգևատրվել Արմավիրի մարզից Խծաբերդի մարտերում զոհված ինը զինծառայող

Հետմահու «Արիության» մեդալով են պարգևատրվել Արմավիրի մարզից Խծաբերդի մարտերում զոհված ինը զինծառայող 18.05.2021

Արմավիրի մարզից Խծաբերդի ուղղությամբ մղված մարտերում զոհված ինը զինծառայող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով: Հերոսացած զինծառայողների պարգևները Սարդարապատի հուշահամալիրում այսօր նրանց ընտանիքների անդամներին է հանձնել ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը՝ իր խոնարհումը հայտնելով հերոսների հիշատակի առջև և վերահաստատելով նրանց ընտանիքների կողքին լինելու իր պատրաստակամությունը: Պարգևները հանձնելուց հետու...

Մարզպետը մասնակցել է «Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների կայուն կառավարման հեռանկարները» խորագրով խորհրդաժողովին

Մարզպետը մասնակցել է «Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների կայուն կառավարման հեռանկարները» խորագրով խորհրդաժողովին 14.05.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր մասնակցել է «Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների կայուն կառավարման հեռանկարները» խորագրով խորհրդաժողովին, որի ընթացքում քննարկվել են Արարատյան արտեզյան ավազանի ներկա վիճակին վերաբերող հարցերը, ռեսուրսների պահպանման և կայուն օգտագործման հեռանկարները: Համաժողովը նախաձեռնել էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը՝ Շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ: **** Ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության...

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է  կառավարության հերթական նիստին

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է կառավարության հերթական նիստին 13.05.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր մասնակցել է ՀՀ կառավարության հերթական նիստին, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Օրակարգային հարցերի շրջանակում կառավարությունն այսօր հավանություն է տվել Ոռոգման համակարգի ֆինանսական առողջացման աջակցության 2021 թվականի ծրագրին, որով հաշվետու տարում ոռոգման համակարգի առողջացմանն աջակցության նպատակով ըստ առանձին ջրօգտագործողների ընկերությունների ֆինանսական աջակցություն կցուցաբերվի: Ծրագրի շրջանակում 312 մլն 717.6 հազ....

Մարզպետն ընդունել է ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի գործընկերներին

Մարզպետն ընդունել է ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի գործընկերներին 12.05.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի դպրոցական սննդի բաժնի պետ Մարիա Մուրադյանին և Արմավիրի մարզում ծրագրի համակարգող Վլադիմիր Մալխասյանին: ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի գործընկերների հետ քննարկվել են մարզպետարանի հետ համագործակցությամբ կառույցի կողմից մարզի 111 հանրակրթական դպրոցներից 69-ում արդեն իրականացված «Դպրոցական սնունդ» ծրագրին վերաբերող մի շարք մանրամասներ: Պայմանավորվածություն է ձեռքբերվել մինչև 2023...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28