Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Ընթացքի մեջ են Առատաշենի մանկապարտեզի երկհարկանի մասնաշենքի կապիտալ վերանորոգման աշխատանքները 16.12.2022
Արաքս համայնքի Առատաշեն բնակավայրում ընթացքի մեջ են համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրով նախատեսված մանկապարտեզի երկհարկանի մասնաշենքի կապիտալ վերանորոգման աշխատանքները: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 39.24 մլն դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը՝ 70%, իսկ համայնքինը՝ 30%: Իրականացվող աշխատանքների արդյունքում կապիտալ վերանորոգվում է Առատաշենի 1045քմ մակերսով մանկապարտեզի երկհարկանի...

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 15.12.2022
Սույն թվականի դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11.00-ին, Արմավիրի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի նիստը՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի նախագահությամբ: Մարզի խորհրդի օրակարգային հարցերին ծանոթանալ ներկայացված հղման միջոցով - ՕՐԱԿԱՐԳ

Տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը 15.12.2022
Կառավարության նիստում այսօր գործադիրը հավանության է արժամացրել Արմավիրի մարզի Մյասնիկյան բնակավայրում 88 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքը «Հայաստանի մանուկներ» (ՔՈԱՖ) բարեգործական հիմնադրամին նվիրաբերությամբ տրամադրելու որոշման նախագիծը, որով նախատեսվում է իրականացնել «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» երկրորդ էկոհամակարգի բարեգործական ծրագիրը: Ընկերության կողմից Բարեգործական ծրագրի իրականացման արդյունքում ՀՀ Արմավիրի մարզի, մասնավորապես Արմավիր համայնքի...

Մարզպետը ներկա է գտնվել Շահումյանի ամբուլատորիայի բացմանը 14.12.2022
Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Խոյ համայնքի Շահումյան բնակավայրում այսօր ներկա է գտնվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ու Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի (ՄԱԶԾ) «Կայուն համայնքներ» ծրագրի համագործակցությամբ վերանորոգված ամբուլատորիայի բացման արարողությանը: Ողջունելով ներկաներին և շնորհավորելով առողջապահական կենտրոնի բացման առթիվ՝ մարզպետը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի ՄԱԶԾ ղեկավարությանը ծրագրի իրականացման համար՝ կարևորելով որակյալ...

ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել «ՀՀ զինված ուժերում «Պաշտպան հայրենյաց» ծրագրի ներդրման առանձնահատկությունները» թեմայով հավաք-խորհրդակցություն՝ մարզի համայնքների ղեկավարների տեղակալների, համայնքապետարանների զորահավաքի գծով պատասխանատու պաշտոնատար անձանց, մարզում գործող միջին մասնագիտական, արհեստագործական և հանրակրթական ուսումնական հաստատությունների զինղեկների մասնակցությամբ: Ներկայացվել և քննարկվել են «Պաշտպան հայրենյաց» ծրագրի ներդրման...

Տեղի է ունեցել մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը 13.12.2022
ՀՀ Արմավիրի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը` մասնակցությամբ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի, Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արմավիրի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավարի և ռազմական ոստիկանության Էջմիածնի ռազմական ոստիկանության բաժնի և մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետերի: Արմավիրի...