Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Բարի լուր 06.03.2023
Արմավիրի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում փետրվարին 97 երեխա՝ 53 տղա, 44 աղջիկ է լույս աշխարհ եկել։

Արմավիրի մարզի Արմավիր գյուղում բացվեց Արդշինբանկի նոր «Սարդարապատ» մասնաճյուղը 03.03.2023
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ներկա է գտնվել Մեծամոր համայնքի Արմավիր բնակավայրում Արդշինբանկի նոր «Սարդարապատ» մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությանը: «Սարդարապատ» մասնաճյուղը Արմավիրի մարզում Արդշինբանկի թվով չորրորդ մասնաճյուղն է: Մասնաճյուղը կկարողանա սպասարկել Մեծամոր համայնքում ներառված 25 բնակավայրեր: Նոր բացված մասնաճյուղի շնորհիվ 11 աշխատատեղ է ստեղծվել, իսկ աշխատակիցները հիմնականում հարակից գյուղերից են: Մարզպետը, ողջունելով ներկաներին,...
ՀՀ Արմավիրի մարզպետարանի ՏԻՄ վարչության պետ Գոռ Հովհաննիսյանի գլխավորությամբ 2023 թվականի մարտի 2-ին անցկացվեց աշխատանքային խորհրդակցություն Արմավիր, Էջմիածին, Փարաքար, Խոյ, Արաքս, Բաղրամյան, Մեծամոր խոշորացված համայնքների համայնքապետարանների աշխատակազմի քարտուղարների և Ֆերիկ եզդիական համայնքի ղեկավարի տեղակալի մասնակցությամբ: Աշխատանքային քննարկմանը մասնկնացում էին մարզպետարանի իրավաբանական բաժնի պետ, գլխավոր իրավաբան Լիաննա Հարությունյանը, ՏԻՄ վարչության աշխատակիցները, մարզային այլ...
Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն աշխատանքային այցով սույն թվականի մարտի 1-ին այցելեց Փարաքար համայնքի Նորակերտ և Այգեկ բնակավայրեր՝ հետևելու Կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերով իրականացված աշխատանքներին։ Մարզպետը Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանի և մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների, համայնքային ներկայացուցիչների հետ նախ այցելեց Նորակերտ բնակավայրի նորակառույց խաղահրապարկ, որտեղ ծանոթացավ կատարված աշխատանքներին: Խաղահրապարակի կառուցման...

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն 28.02.2023
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին ներկա են գտնվել մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուները։ Քաղաքացիները մարզպետին դիմել են տարբեր հարցերով՝ բնակարանային, զբաղվածության, առողջական, հողային հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև ֆինանսական աջակցության և անձնական։ Մարզպետը լսել է քաղաքացիներին, բարձրացրած հարցերին տվել պարզաբանումներ, առաջարկվել են համապատասխան լուծումներ։...
Հայաստանի Հանրապետությունում շարունակում է ընթանալ դպրոցական առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլը, որին Արմավիրի մարզից մասնակցում են 86 աշակերտ: Հպարտությամբ նշենք, որ Արմավիրի մարզի Վաղարշապատի Զորավար Անդրանիկի N12 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի հրաշամանուկը՝ Մատեո Աշոտի Մարուքյանը, 2-րդ անգամ հանրապետական օլիմպիադայում մաթեմատիկա առարկայից գրավում է 1-ին կարգ: Փոքրիկ Մատեոն սիրում է ուսումնասիրել գիտահետազոտական գրքեր, հետաքրքրվում է ծրագրավորմամբ և ստեղծում է խաղեր:...


