Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տեղի է ունեցել ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի 2025 թվականի առաջին նիստը 26.02.2025
Մարզպետ Արգիշտի Մեխակյանի նախագահությամբ փետրվարի 26-ին տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի 2025 թվականի առաջին նիստը, որին մասնակցել են ՀՀ Արմավիրի մարզի համայնքների ղեկավարները, մարզի ուժային կառույցների և ՀՀ հանրապետական գործադիր մարմինների ծառայությունների ղեկավարները, մարզպետի աշխատակազմի ոլորտային ղեկավարները և այլոք: Մարզխորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցերի շրջանակում զեկույցով հանդես եկավ Արգիշտի Մեխակյանը, ներկայացրեց մարզպետի աշխատակազմի 2024 թվականի գործունեության...

Այսօր մարզպետ Արգիշտի Մեխակյանն այցելել է «Էջմիածնի» ԲԿ՝ տեսակցելու 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված Արման Մանուկյանի նորածին եղբորն ու ծնողներին: Բժշկական կենտրոնում մարզպետին դիմավորեց հայրենիքի պաշտպանության ժամանակ անմահացած եղբայրներ Նարեկ և Սամվել Ղազարյանների հայրը՝ Գեղամ Ղազարյանը՝ փոքրիկ Սամվելին գրկած: Գեղամ և Նուշիկ Ղազարյանները եկել էին կիսելու իրենց ընկերներ՝ Սամվել և Հրանուշ Մանուկյանների ուրախությունը: Այնուհետև Արգիշտի Մեխակյանը տեսակցեց Սամվել և...

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 20.02.2025
Սույն թվականի փետրվարի 26-ին՝ ժամը 11.00-ին, Արմավիրի մարզպետի աշխատակազմի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի նիստը՝ մարզպետ Արգիշտի Մեխակյանի նախագահությամբ: Մարզի խորհրդի օրակարգային հարցերին ծանոթանալ ներկայացված հղման միջոցով` http://armavir.mtad.am/files/docs/77542.pdf

Գիրք նվիրելու օրվա առթիվ այսօր մարզպետ Արգիշտի Մեխակյանն այցելել է Արմավիրի մարզային գրադարան։ Մարզի ղեկավարը մասնակցել է գրադարանի փոքրիկ ընթերցասերների կողմից կազմակերպված միջոցառումներին, որոնք նվիրված էին հանճարեղ լոռեցու՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան 156-ամյակին։ Արգիշտի Մեխակյանն իր խոսքում շնորհավորեց ներկաներին գիրք նվիրելու օրվա առթիվ և նշեց գրքի և ընթերցանության կարևորությունը յուրաքանչյուրիս կյանքում։ Գրադարանի տնօրեն Արևիկ Սարգսյանի հետ մարզպետը շրջեց...

Արմավիրի մարզպետի աշխատակազմում այսօր մարզպետ Արգիշտի Մեխակյանն ընդունել է 2025 թվականի փետրվարի 1-7-ը Ջերմուկում կայացած Համահայկական երկրորդ ձմեռային խաղերի ժամանակ Արմավիրի մարզը ներկայացրած մարզիկներին և նրանց մարզիչներին։ Հանդիպման սկզբում մարզի ղեկավարը ողջունել է ներկաներին, շնորհավորել Համահայկական երկրորդ ձմեռային խաղերին մասնակցության և ձեռքբերումների համար՝ հույս հայտնելով, որ առաջիկայում մարզիկներն էլ ավելի պատրաստված կներկայանան և ավելի մեծ ձեռքբերումներ կունենան սպորտի...

Մարզպետ Արգիշտի Մեխակյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին 18.02.2025
Մարզպետ Արգիշտի Մեխակյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին։ Հանդիպման սկզբում մարզի ղեկավարը ողջունել է դեսպանի այցն Արմավիրի մարզ և համառոտ ներկայացրել մարզի սոցիալ-տնտեսական, անվտանգային, ենթակառուցվածքների ու այլ ոլորտներում տիրող իրավիճակը՝ հատուկ ուշադրություն դարձնելով առաջնահերթ խնդիրներին։ Դեսպան Պատրիկ Սվենսոնն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ Արմավիր այցելելու նպատակն է տեղում ծանոթանալ...