Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիր ԲԿ–ի ինֆեկցիոն բաժանմունքը պատրաստ է իր դռները բացել մարզի շահառուների համար

Արմավիր ԲԿ–ի ինֆեկցիոն բաժանմունքը պատրաստ է իր դռները բացել մարզի շահառուների համար 08.01.2024

Արմավիրի մարզի համար վաղուց երազանք դարձած Արմավիր բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքը պատրաստ է իր դռները բացել մարզի շահառուների համար: Նորակառույց և լիարժեք հագեցած ինֆեկցիոն բաժանմունքը էականորեն կփոխի մարզի բժշկական ծառայությունների մատուցման որակը: Արմավիր ԲԿ-ի տնօրեն Հարություն Հովհաննիսյանը ներկայացրեց կատարված աշխատանքները, արդյունքները և առաջիկա անելիքները: Նշենք, որ մարզում տարիներ շարունակ ինֆեկցիոն բաժանմունքի շենքային պայմանների բացակայության պատճառով՝ ինֆեկցիոն...

Մեկնարկել է 2024 թվականի ձմեռային առաջին զորակոչը

Մեկնարկել է 2024 թվականի ձմեռային առաջին զորակոչը 08.01.2024

Սարդարապատի հուշահամալիրում այսօր տեղի է ունեցել 2024 թվականի ձմեռային առաջին զորակոչին Արմավիրի մարզից զինծառայության մեկնող նորակոչիկների ճանապարհման հանդիսավոր արարողությունը: Ավանդույթի համաձայն պետական այրերի և հոգևոր առաջնորդի ուղեկցությամբ պարտադիր զինվորական ծառայության մեկնողները ծաղիկներ են խոնարհել հայրենիքի համար զոհվածների հիշատակը հավերժացնող խաչքարին՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին: Բարի և խաղաղ ծառայություն նորակոչիկներին։  

2023 թվականն աննախադեպ էր Արմավիրի մարզի պատմության մեջ բյուջետային եկամուտների հավաքագրման և կատարման ցուցանիշների առումով

2023 թվականն աննախադեպ էր Արմավիրի մարզի պատմության մեջ բյուջետային եկամուտների հավաքագրման և կատարման ցուցանիշների առումով 06.01.2024

2023 թվականն աննախադեպ էր Արմավիրի մարզի պատմության մեջ բյուջետային եկամուտների հավաքագրման և կատարման ցուցանիշների առումով։ Մասնավորապես՝ 2023 թվականի համար ՀՀ Արմավիրի մարզում ընդամենը եկամուտների հավաքագրումը պլանավորվել է 14 մլրդ 196 մլն 933.4 հազար ՀՀ դրամ՝ 2022 թվականին պլանավորված 11 մլրդ 711 մլն 228,2 հազար դրամի համեմատ։ Այսինքն՝ 2023 թվականին ավել է պլանավորվել 2 մլրդ 485 մլն 705,2 հազար ՀՀ դրամ , 2023 թվականի տարեկան կատարողականը կազմել է 14 մլրդ 656 մլն 745.1 հազար...

2023 թվականի դեկտեմբեր ամսին ՀՀ Արմավիրի մարզում ծնվել է 104 երեխա

2023 թվականի դեկտեմբեր ամսին ՀՀ Արմավիրի մարզում ծնվել է 104 երեխա 05.01.2024

ՀՀ Արմավիրի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2023 թվականի դեկտեմբեր ամսին ծնվել է 104 երեխա։ 59 տղա է լույս աշխարհ եկել, 45՝ աղջիկ։  

Հաշմանդամություն ունեցող անձանց խնամակալությունը կվարձատրվի․ մեկնարկում է անձնական օգնականի ծառայությունը

Հաշմանդամություն ունեցող անձանց խնամակալությունը կվարձատրվի․ մեկնարկում է անձնական օգնականի ծառայությունը 04.01.2024

ՀՀ կառավարության այսօրվա նիստով հավանության է արժանացել Կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի N 1264-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է 2024 թվականի հունվարի 1-ից հաշմանդամություն ունեցող մարդկանց տրամադրել անձնական օգնականի ծառայություն։ Նախագիծը բխում է 2021-2026 թթ․Կառավարության ծրագրի այն կետից, որ Կառավարությունը հանձնառություն է վերցրել հաշմանդամություն ունեցող անձանց անկախ և արժանապատիվ կյանք ապահովելու համար ստեղծել նոր ծառայություններ։...

Ուշադրություն

Ուշադրություն 03.01.2024

ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանում 2024 թվականի փետրվարի 7-ին կայանալու է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ–վաճառք։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղման միջոցով՝ ➡️ http://armavir.mtad.am/files/docs/71835.pdf

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 10:42:48