Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փոխմարզպետը ներկա է գտնվել մարզում տեղակայված N զորամասի կազմավորման 29-րդ տարեդարձին և զինվորականների երդմնակալությանը նվիրված  արարողությանը

Փոխմարզպետը ներկա է գտնվել մարզում տեղակայված N զորամասի կազմավորման 29-րդ տարեդարձին և զինվորականների երդմնակալությանը նվիրված արարողությանը 10.08.2022

ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանն այսօր ներկա է գտնվել Արմավիրի մարզում տեղակայված N զորամասի կազմավորման 29-րդ տարեդարձին և նորակոչիկ զինծառայողների զինվորական երդմանը նվիրված արարողությանը: Ողջունելով զորամասի հրամանատարական կազմին, զինծառայողներին և հյուրերին՝ փոխմարզպետն ընդգծել է, որ հաստատությունն իր 29-ամյա պատմության ընթացքում կարևոր դերակատարում է ունեցել մեր հայրենիքի պաշտպանության գործում: Եվ տարիների ընթացքում ձևավործված փորձառությամբ՝ զորամասն ի զորու է պատվով...

Ամավիրի մարզի շահառու խմբերի 200 երեխա իր ամառային հանգիստն է անցկացրել Հանքավանի տարբեր ճամբարներում

Ամավիրի մարզի շահառու խմբերի 200 երեխա իր ամառային հանգիստն է անցկացրել Հանքավանի տարբեր ճամբարներում 09.08.2022

Ավարտվել է հուլիսի 1-ից երկու հերթափոխով մեկնարկած դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման այս տարվա պետական ծրագիրը, որին Արմավիրի մարզից մասնակցել է 7-13 տարեկան 200 երեխա: Ծրագրի շրջանակում հուլիսի 1-ից օգոստոսի 8-ն ընկած ժամանակահատվածում 20 օրով Հանքավանի տարբեր ճամբարներում հանգստացել են զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու անապահով բազմազավակ ընտանիքների դպրոցահաuակ երեխաները: Ամառային հանգստի շրջանակում երեխաների համար կազմակերպվել է...

Սուբվենցիոն ծրագրով մեկնարկել են Արմավիր քաղաքի Գորկու փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Սուբվենցիոն ծրագրով մեկնարկել են Արմավիր քաղաքի Գորկու փողոցի հիմնանորոգման աշխատանքները 09.08.2022

Պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակում մեկնարկել է Արմավիր քաղաքի Մ. Գորկու փողոցի հիմնանորոգումը՝ 1420 գծ․մ երկարությամբ և 11,5գծ․մ լայնությամբ: Մարզկենտրոնի համար կարևոր նշանակություն ունեցող Գորկու փողոցը (գերեզմանատուն և զինվորական զորամաս տանող ճանապարհ) կառուցապատվել է 1960-70-ական թվականներին և երբևէ չի հիմնանորոգվել: Այս հատվածում միայն մասնակի փոսալցման աշխատանքներ են իրականացվել: Կառավարության կողմից հավանության արժանացած ծրագրով...

Մարզպետը ծանոթացել է Երվանդաշատ և Բագարան բնակավայրերում սուբվենցիոն ծրագրով մեկնարկած աշխատանքներին

Մարզպետը ծանոթացել է Երվանդաշատ և Բագարան բնակավայրերում սուբվենցիոն ծրագրով մեկնարկած աշխատանքներին 05.08.2022

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի և ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ այսօր այցելել է սահմանամերձ Բագարան և Երվանդաշատ բնակավայրեր՝ ծանոթանալու 2022 թվականի պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրերով մեկնարկած աշխատանքներին: Երվանդաշատում մարզպետին ներկայացվել է 30.5 մլն դրամ պայմանագրային արժեքով Ազատության և Սահմանապահների փողոցներում մեկնարկած ասֆալտապատման ծրագիրը՝ 2510 քմ մակերեսով և 40% պետության...

Արմավիրում հայրենիքի պաշտպանության համար նահատակված քաջերի հիշատակին նվիրված «Հերոսների արահետ» է բացվել

Արմավիրում հայրենիքի պաշտպանության համար նահատակված քաջերի հիշատակին նվիրված «Հերոսների արահետ» է բացվել 05.08.2022

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն Արմավիր քաղաքի Կենտրոնական հրապարակի հարակից այգում այսօր ներկա է գտնվել պետականությանը նվիրված հուշակոթողի և պետականության կերտման ճանապարհին հերոսացած զորականի անմահ հիշատակին նվիրված «Հերոսների արահետ»-ի բացման հանդիսավոր արարողությանը։ Ստեփան Դավթյանի հեղինակած հուշակոթողը կանգնեցվել է ռուսաստանաբնակ գործարար Արտակ Յավրյանի աջակցությամբ, իսկ հարակից այգին բարեկարգվել է Արմավիրի համայնքապետարանի միջոցներով: Ողջունելով...

Մարզպետն ընդլայնված կազմով հերթական խորհրդակցությունն է անցկացրել

Մարզպետն ընդլայնված կազմով հերթական խորհրդակցությունն է անցկացրել 05.08.2022

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել համայնքապետերի և վարչական միավորների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա են գտնվել նաև փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արամ Հովհաննիսյանը և աշխատակազմի ոլորտային պատասխանատուները: Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը՝ Էդվարդ Հովհաննիսյանն ուրախությամբ տեղեկացրել է, որ կառավարությունը հավանության է արժանացրել մարզի սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-11 15:57:52