Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Առաջին կարգի դիպլոմ՝ մաթեմատիկա առարկայից 25.02.2022
ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի Զորավար Անդրանիկի անվան N12 հիմնական դպրոցի 5-րդ Ա դասարանի աշակերտ Մատեո Մարուքյանը դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում մաթեմատիկա առարկայից առաջին կարգի դիպլոմ է ստացել: Հարկ է նշել, որ Մատեոյի ունեցած հաջողության գործում մեծ է մաթեմատիկայի ուսուցչուհի Լուսինե Խաչատրյանի ներդրումը: Համատեղ աշխատանքի արդյունքում ունեցած փայլուն հաջողության համար շնորհավորում ենք մեր սիրելի աշակերտին և հարգարժան ուսուցչուհուն՝ ցանկանալով, որ նրանց...

Մարզպետն այցելել է Բաղրամյան միավորված համայնքի Լեռնագոգ, Արգինա և Քարակերտ բնակավայրեր 24.02.2022
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը շարունակվող համայնքային այցերի շրջանակում եղել է Բաղրամյան միավորված համայնքի Լեռնագոգ, Արգինա և Քարակերտ բնակավայրերում: Համայնքային իշխանության ներկայացուցիչների և մարզպետարանի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ Էդվարդ Հովհաննիսյանը շրջել է նշված բնակավայրերում, ծանոթացել վերջին տարիներին իրականացված և դեռ շարունակվող աշխատանքներին, իսկ արդեն վարչական միավորների աշխատակիցների և բնակիչների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել 2022 թվականի...

ՌԴ Արմավիրի սահմանապահ ջոկատում տեղի է ունեցած նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությունը 23.02.2022
ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Արմավիրի սահմանապահ ջոկատում այսօր տեղի է ունեցել նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությունը: Այն մեկնարկել է Ռուսաստանի Դաշնության և Հայսատանի Հանրապետության օրհներգների հնչյունների ներքո: Արարողությունն ուղեկցվել է նորակոչիկների կողմից ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի օրհներգի կատարմամբ և հանդիսավոր շքերթով: Զորամասի շարահրապարակում՝ մարտական դրոշի ներքո, տեղի է ունեցել նորակոչիկների երդմնակալության...

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ Արմավիրի մշակույթի տանն այսօր հավաք-խորհրդակցություն է տեղի ունեցել պաշտպանական գերատեսչության ռազմաուսումնական հաստատություններում ուսանելու գրավչության բարձրացմանն ուղղված աշխատանքներին վերաբերող հարցի շուրջ: Խորհրդակցությանը մասնակցել են միավորված համայնքների ղեկավարները, պաշտպանության ոլորտը ներկայացնող ռազմաուսումնական հաստատությունների պատասխանատու պաշտոնյաները, հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենները, նախնական...

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է Լոռու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն 21.02.2022
Ինչպես հայտնի է, Արմավիրի մարզպետարանի հետ համագործակցությամբ, Հայաստանի մանուկներ հիմնադրամը (ՔՈԱՖ) նախաձեռնել է Արմավիր խոշորացված համայնքի կազմում գտնվող Մյասնիկյան բնակավայրում հանրապետությունում երկրորդ ՍՄԱՐԹ կենտրոնի հիմնումը: Ծրագրի իրագործման նպատակով 2021 թվականի դեկտեմբեր ամսին հիմնադրամի կողմից կազմակերպված դրամահավաք-երեկոյին հավաքագրվել է ավելի քան 8.4 մլն ԱՄՆ դոլար: Իսկ շուտով կհայտարարվի կենտրոնի ճարտարապետական նախագծի միջազգային մրցույթը: Լոռու մարզի համանուն կենտրոնին...

Մարզպետն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 16.02.2022
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին։ Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է նորարարական գյուղատնտեսության և գյուղմթերքի վերամշակման ոլորտներում մարզի ներուժը, անդրադարձել աղբի վերամշակման ներդրումային ծրագրի իրագործման հնարավորություններին՝ պատրաստակամություն հայտնելով աջակցելու կողմերի միջև կայուն փոխգործակցության հաստատմանը։ Շնորհակալություն հայտնելով ջերմ...