Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Եղեք առողջ և միշտ ձգտեք լավագույնին. մարզպետը շնորհավորել է Երիտասարդների միջազգային օրը 12.08.2022
Երիտասարդությունն ուժ է, հզոր և չկրկնվող ուժ: Եվ թող այդ ուժն ի նպաստ ձեր բարօրության և մեր երկրի հզորացմանն ուղղվի, սիրելի երիտասարդներ: Հավատալով ձեր ներուժին և ապագան ավելի լավը դարձնելու մեծ ձգտմանը՝ ցանկանում եմ, որ ձեր խիզախ ու կառուցողական բոլոր մղումները հաջողությամբ պսակվեն: Եղեք առողջ և միշտ ձգտեք լավագույնին: Շնորհավոր Երիտասարդության միջազգային օրը:

Սուբվենցիոն ծրագրով Շենիկ բնակավայրի Մ. Մելքոնյան փողոցն ասֆալտապատվում է 12.08.2022
Պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով սկսվել է նաև Բաղրամյան համայնքի Շենիկ բնակավայրի Մ. Մելքոնյան փողոցի ասֆալտապատումը՝ 3340 քմ մակերեսով: Ծրագրի արժեքը 42.7 մլն դրամ դրամ է: Նշված գումարի 40%-ը կհամաֆինանսավորի պետությունը, 60%-ը՝ համայնքը: Ասֆալտապատման աշխատանքների ավարտական ժամկետը հոկտեմբերի 30-ն է։ Կապալառու կազմակերպությունը «Կոտայքի ՃՇՇ» ՍՊԸ-ն է, իսկ տեխնիկական հսկողությունն իրականացնում է «ՍՈւԱՐ» ՍՊԸ-ն: Ծրագրի արդյունքում...

Մեկնարկել է Մ-3, Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշա 11.08.2022
ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է 8.5 կմ երկարությամբ Արմավիրի մարզով անցնող Մ-3, Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 2+000 - կմ 10+500 հատվածը։ Աշխատանքների պայմանագրային արժեքը 1 մլրդ 88 մլն դրամ է։ Շինաշխատանքները կատարում է «Էն Շին» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Քարազարթ» ՍՊԸ-ն։ Այս պահին կապալառուն կատարում է հողային աշխատանքներ, տեղադրվում է ավազակոպճային շերտ, ճանապարհին առկա նստվածքներում...

Էջմիածնի Տիգրան Մեծ փողոցում ծառերի բնաբաժակների առանձնացման աշխատանքներ են ընթանում 11.08.2022
Էջմիածին քաղաքի Տիգրան Մեծ և Գրիգոր Լուսավորիչ փողոցների մայթերի հիմնանորոգման 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով Տիգրան Մեծ փողոցում ծառերի բնաբաժակների առանձնացման աշխատանքներ են ընթանում: Նշված ծրագրի պայմանագրային արժեքը 136.7 մլն դրամ է, որի 45%-ը համաֆինանսավորում է պետությունը, 55%-ը՝ համայնքը: Ծրագրում ներառված Տիգրան Մեծ փողոցի մայթերի երկարությունը կազմում է 802 մ, Սբ․Գրիգոր Լուսավորիչ փողոցինը՝ 618 մ։ Հիմնանորոգվող մայթերի ընդհանուր մակերեսը 9718․65 քմ է: Շինաշխատանքներն...

Եզդիաբնակ Ֆերիկ համայնքում մեկնարկել են արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները 10.08.2022
Պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակում եզդիաբնակ Ֆերիկ համայնքում մեկնարկել են արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները: Ծրագրի պայմանագրային արժեքը 2.98 մլն դրամ է, որի 55%-ը կհամաֆինանսավորի պետությունը, 45%-ը՝ համայնքը։ Ծրագրով նախատեսված է անցկացնել 2․025 կմ երկարությամբ լուսավորության ցանց՝ հենասյուների վրա տեղադրելով 60 Վտ հզորությամբ 39 լեդ լուսատու։ Նախատեսվող աշխատանքների արդյունքում համայնքում անվտանգ միջավայր...
ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանն այսօր ներկա է գտնվել Արմավիրի մարզում տեղակայված N զորամասի կազմավորման 29-րդ տարեդարձին և նորակոչիկ զինծառայողների զինվորական երդմանը նվիրված արարողությանը: Ողջունելով զորամասի հրամանատարական կազմին, զինծառայողներին և հյուրերին՝ փոխմարզպետն ընդգծել է, որ հաստատությունն իր 29-ամյա պատմության ընթացքում կարևոր դերակատարում է ունեցել մեր հայրենիքի պաշտպանության գործում: Եվ տարիների ընթացքում ձևավործված փորձառությամբ՝ զորամասն ի զորու է պատվով...


