Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ԱՆՎՃԱՐ սոնոգրաֆիա և նեղ-մասնագիտական խորհրդատվություններ «Արմավիր» ԲԿ-ում 14.05.2022
Մայիսի 14-ին Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, համագործակցելով Արմավիրի մարզպետարանի և «Արմավիր» ԲԿ-ի հետ, նախաձեռնել էր ԱՆՎՃԱՐ սոնոգրաֆիկ հետազոտություններ և նեղ-մասնագիտական խորհրդատվություններ Արմավիրի մարզում բնակվող քաղաքացիների համար: Բաց դռների օրվա շրջանակում ազգաբնակչությանը մատուցվող ծառայություններին տեղում ծանոթանալու նպատակով Արմավիրի ԲԿ է այցելել նաև մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը: ԶԼՄ-ների հետ ունեցած հարցազրույցում նա նշել է, որ նման միջոցառումները մարզի...

ՀՀ Արմավիրի մարզպետարանի նիստերի դահլիճում փոխմարզպետ Առնակ Ավետիսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստանում 2022 թվականի մարդահամարի նախապատրաստման և անցկացման աշխատանքներին վերաբերող խորհրդակցություն՝ մարզպետարանի գլխավոր քարտուղարի, մարզպետի խորհրդականի, Վիճակագրական կոմիտեի Արմավիրի մարզային վարչության տարածքային բաժնի պատասխանատուների և ՏԻՄ ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում Կոմիտեի մարզային վարչության պետ Իշխան Սարգսյանը նշել է, որ այս մարդահամարը...

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի շնորհավորանքի խոսքը Բուժքույրերի միջազգային օրվա առթիվ 12.05.2022
Սիրելի բուժքույրեր, Ի սրտե և լավագույն ցանկություններով շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի առթիվ։ Ձեր մասնագիտությունն իսկապես եղել է և շարունակվում է որակվել որպես մեծագույն նվիրում պահանջող և մարդակենտրոն մասնագիտություն՝ հանուն կյանքի ու փրկության: Հավատացած եղեք, որ այն հոգատարությունն ու սերը, որը դրսևորվում է բուժհաստատությունում սպիտակ խալաթ կրող յուրաքանչյուր անձի կողմից, միշտ փոխադարձվում է ամենաանկեղծ ու մարդկային վերաբերմունքով: Եվ ավելի մեծ ու իրական գնահատանք բժշկի...

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Ջանֆիդա բնակավայրում այսօր մասնակցել է պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգված Վ. Սարգսյանի անվան մանկապարտեզի վերաբացմանը: 1969 թվականին կառուցված մանկապարտեզը երբևէ չի վերանորոգվել և 2019 թվականից դադարել է գործել: Նույն թվականին 91 մլն 931.36 հազ. դրամ ընդհանուր բյուջեով հաստատված մանկապարտեզի հիմնանորոգման սուբվենցիոն ծրագրի իրականացման համար 59 մլն 755.38 հազ. դրամ (65%) հատկացվել է պետական բյուջեից, համայնքի...

Մարզկենտրոն Արմավիրում հանդիսավորությամբ նշվել է Հաղթանակի և խաղաղության տոնը 09.05.2022
Մարզկենտրոն Արմավիրում այսօր հանդիսավորությամբ նշվել է Հաղթանակի և խաղաղության տոնը. մարզային և համայնքային իշխանությունները հարգանքի տուրք են մատուցել հաղթանակներ կերտած մեր պապերի, հայրերի ու եղբայրների հիշատակին: Խորհրդանշական օրը մարզկենտրոնում մեկնարկել է երթով, որն առաջնորդել են Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը և համայնքային իշխանության պատասխանատուները։ Քայլերթին մասնակցել են մարզային նշանակության տարբեր կառույցների...

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի շնորհավորանքի խոսքը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ 09.05.2022
Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, սիրելի հայրենակիցներ, Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս մայիսի 9-ի` Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ: 1945 թվականին ճիշտ այս օրը Խորհրդային բանակը մտավ Բեռլին և այդ օրով նշանավորեց իր պատմական հաղթանակը Ֆաշիստական Գերմանիայի դեմ: Այս օրը Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների, այդ թվում` հայերի հաղթանակի տոնն է: Հաղթանակ, որի կերտման գործում մեծ է հայ զորավարների ու զինվորների քաջությունն ու սխրանքը: Յուրաքանչյուրիս համար մեծ պատիվ է այն...