Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզպետը մասնակցել է «Արվեստի փոստատար» խորագրով «Մաչանենց արվեստի միջազգային սիմպոզիում 2021»-ին 07.10.2021
ՀՀ Արմավիրի մարզպետՀամբարձում Մաթևոսյանն Արմավիրի հոգևոր առաջնորդի, Էջմիածնի քաղաքապետի, արվեստասեր հանրության ներկայացուցիչների և մեծաթիվ հյուրերի հետ Էջմիածնում գործող «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ում մասնակցել է «Արվեստի փոստատար» խորագրով «Մաչանենց արվեստի միջազգային սիմպոզիում 2021»-ին: Արդեն 6-րդ տարին կազմակերպվող սիմպոզիումի նպատակն է հայ և օտարերկրյա արվեստագետներին հնարավորություն ընձեռել ծանոթանալ և փոխանակվել փորձով, ինչպես նաև համալրել...

Ալաշկերտում մարզի հրատապ խնդիրների լուծմանն ուղղված ծրագրով խմելաջրի համակարգ է կառուցվում 06.10.2021
Ալաշկերտ համայնքը շուտով կապահովվի շուրջօրյա ջրամատակարարմամբ. Արմավիրի մարզի հրատապ խնդիրների լուծմանն ուղղված ծրագրի շրջանակում Ալաշկերտում ընթացքի մեջ են խմելաջրի համակարգի կառուցմանն ուղղված աշխատանքները: Ծրագրով նախատեսված է 1750 գծմ ջրագծի անցկացում և նորացված ջրամատակարարման համակարգի գործարկում: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը 140 մլն դրամ է հատկացրել Արմավիր մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով: Հատկացված գումարի շրջանակում առաջնային...

Ընթացքի մեջ է Բաղրամյանի (Բաղրամյանի տ.) համայնքի Արցախի փողոցի 39 շենքի տանիքի վերանորոգումը 06.10.2021
Ընթացքի մեջ է Բաղրամյանի (Բաղրամյանի տ.) համայնքի Արցախի փողոցի 39 շենքի տանիքի վերանորոգումը: 500 քմ ընդհանուր մակերոսով տանիքի վերանորգումն իրականացվում է համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրի շրջանակում: 1980-ական թվականներին շահագործման հանձնված շենքի տանիքն այժմ գտնվում է շատ վատ վիճակում և անբարենպաստ եղանակային պայմաններում բազում անհարմարություններ է առաջացնում հատկապես վերին հարկերի բնակիչների համար:...

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորանքի խոսքն Ուսուցչի օրվա կապակցությամբ 05.10.2021
Սիրելի մանկավարժներ, կրթության ոլորտի հարգելի նվիրյալներ, Լավագույն ցանկություններով շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ: Սա հերթական ու լավագույն առիթն է շնորհավորելու Ձեզ, հայտնելու մեր երախտագիտությունը սերունդների կրթության ու դաստիարակության, մեր երկրի ապագայի կերտման գործում Ձեր ունեցած անգնահատելի ավանդի համար: Այսօր հպարտությամբ ենք փաստում, որ Ձեր ջանքերը զուր չեն. մեծացել ու մեծանում է մեր հերոս նախնյաց արժանի սերունդ՝ պատրաստ...

Մարզպետն Արմավիրի 5-րդ դպրոցում ներկա է գտնվել գրքին ու ընթերցանությանը նվիրված միջոցառմանը՝ 05.10.2021
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանի հետ Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցում այսօր ներկա է գտնվել գրքին ու ընթերցանությանը նվիրված միջոցառմանը, որի ընթացքում կրթօջախի սաները հանդես են եկել ռուս գրականությունն ու պոեզիան ներկայացնող գրական-գեղարվեստական կատարումներով: Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին՝ մարզպետ...

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի, Արմավիրի քաղաքապետի, հանրապետական գործադիր մարմինների մարզային կառուցների ղեկավարների, Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների պատասխանատուների հետ այսօր այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան Արմավիրի ուսումնական զորամաս, ներկա գտնվել զորամասի նախկին հրամանատար, Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված և «Հայաստանի ազգային...