Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը Նորավանի միջնակարգ դպրոցում ներկա է գտնվել «Ընտանիքը՝ պետության հիմք» խորագիրը կրող աշխատաժողովին

Մարզպետը Նորավանի միջնակարգ դպրոցում ներկա է գտնվել «Ընտանիքը՝ պետության հիմք» խորագիրը կրող աշխատաժողովին 14.05.2022

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ Նորավանի միջնակարգ դպրոցում այսօր ներկա է գտնվել «Ընտանիքը՝ պետության հիմք» խորագիրը կրող հանրապետական աշակերտական աշխատաժողովին, որի գիտական հանձնախումբը ղեկավարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Արտաշես Թորոսյանը: Աշխատաժողովին մասնակցել է հանրապետության տարբեր մարզերի և Երևան քաղաքի 21 հանրակրթական ուսումնական հաստատության 9-12-րդ դասարանի 42 աշակերտ, ովքեր զեկույցներ են...

ԱՆՎՃԱՐ սոնոգրաֆիա և նեղ-մասնագիտական խորհրդատվություններ «Արմավիր» ԲԿ-ում

ԱՆՎՃԱՐ սոնոգրաֆիա և նեղ-մասնագիտական խորհրդատվություններ «Արմավիր» ԲԿ-ում 14.05.2022

Մայիսի 14-ին Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, համագործակցելով Արմավիրի մարզպետարանի և «Արմավիր» ԲԿ-ի հետ, նախաձեռնել էր ԱՆՎՃԱՐ սոնոգրաֆիկ հետազոտություններ և նեղ-մասնագիտական խորհրդատվություններ Արմավիրի մարզում բնակվող քաղաքացիների համար: Բաց դռների օրվա շրջանակում ազգաբնակչությանը մատուցվող ծառայություններին տեղում ծանոթանալու նպատակով Արմավիրի ԲԿ է այցելել նաև մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը: ԶԼՄ-ների հետ ունեցած հարցազրույցում նա նշել է, որ նման միջոցառումները մարզի...

Տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2022 թվականի մարդահամարի նախապատրաստման և անցկացման աշխատանքների վերաբերյալ

Տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2022 թվականի մարդահամարի նախապատրաստման և անցկացման աշխատանքների վերաբերյալ 13.05.2022

ՀՀ Արմավիրի մարզպետարանի նիստերի դահլիճում փոխմարզպետ Առնակ Ավետիսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստանում 2022 թվականի մարդահամարի նախապատրաստման և անցկացման աշխատանքներին վերաբերող խորհրդակցություն՝ մարզպետարանի գլխավոր քարտուղարի, մարզպետի խորհրդականի, Վիճակագրական կոմիտեի Արմավիրի մարզային վարչության տարածքային բաժնի պատասխանատուների և ՏԻՄ ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում Կոմիտեի մարզային վարչության պետ Իշխան Սարգսյանը նշել է, որ այս մարդահամարը...

 ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի շնորհավորանքի խոսքը Բուժքույրերի միջազգային օրվա առթիվ

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի շնորհավորանքի խոսքը Բուժքույրերի միջազգային օրվա առթիվ 12.05.2022

Սիրելի բուժքույրեր, Ի սրտե և լավագույն ցանկություններով շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի առթիվ։ Ձեր մասնագիտությունն իսկապես եղել է և շարունակվում է որակվել որպես մեծագույն նվիրում պահանջող և մարդակենտրոն մասնագիտություն՝ հանուն կյանքի ու փրկության: Հավատացած եղեք, որ այն հոգատարությունն ու սերը, որը դրսևորվում է բուժհաստատությունում սպիտակ խալաթ կրող յուրաքանչյուր անձի կողմից, միշտ փոխադարձվում է ամենաանկեղծ ու մարդկային վերաբերմունքով: Եվ ավելի մեծ ու իրական գնահատանք բժշկի...

Պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրի շրջանակում  վերաբացվել է  Ջանֆիդայի Վ. Սարգսյանի անվան մանկապարտեզը

Պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրի շրջանակում վերաբացվել է Ջանֆիդայի Վ. Սարգսյանի անվան մանկապարտեզը 10.05.2022

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Ջանֆիդա բնակավայրում այսօր մասնակցել է պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգված Վ. Սարգսյանի անվան մանկապարտեզի վերաբացմանը: 1969 թվականին կառուցված մանկապարտեզը երբևէ չի վերանորոգվել և 2019 թվականից դադարել է գործել: Նույն թվականին 91 մլն 931.36 հազ. դրամ ընդհանուր բյուջեով հաստատված մանկապարտեզի հիմնանորոգման սուբվենցիոն ծրագրի իրականացման համար 59 մլն 755.38 հազ. դրամ (65%) հատկացվել է պետական բյուջեից, համայնքի...

Մարզկենտրոն Արմավիրում հանդիսավորությամբ նշվել է Հաղթանակի և խաղաղության տոնը

Մարզկենտրոն Արմավիրում հանդիսավորությամբ նշվել է Հաղթանակի և խաղաղության տոնը 09.05.2022

Մարզկենտրոն Արմավիրում այսօր հանդիսավորությամբ նշվել է Հաղթանակի և խաղաղության տոնը. մարզային և համայնքային իշխանությունները հարգանքի տուրք են մատուցել հաղթանակներ կերտած մեր պապերի, հայրերի ու եղբայրների հիշատակին: Խորհրդանշական օրը մարզկենտրոնում մեկնարկել է երթով, որն առաջնորդել են Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը և համայնքային իշխանության պատասխանատուները։ Քայլերթին մասնակցել են մարզային նշանակության տարբեր կառույցների...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-11 18:00:45