Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզպետն այցելել է Խոյ համայնքի Ծաղկունք և Ամբերդ բնակավայրեր 11.04.2025
ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն այսօր Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիկ Յայլոյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Խոյ համայնքի Ծաղկունք և Ամբերդ բնակավայրեր: Ծաղկունք բնակավայրում մարզպետը հետևել մանկապարտեզի կառուցման աշխատանքների ընթացքին, ծանոթացել նախագծային լուծումներին, զրուցել շինարարական կազմակերպության պատասխանատուների հետ: Մանկապարտեզը կառուցվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրակությամբ, նախատեսված է 143...

Կառավարության որոշմամբ հաստատվել են անասնաբուծության խթանմանն ուղղված ևս երկու ծրագրեր 10.04.2025
Կառավարության որոշմամբ հաստատվել են անասնաբուծության խթանմանն ուղղված ևս երկու ծրագրեր՝ «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության 2025 - 2028 թվականների ծրագիրը, որի նպատակն է շարունակել ժամանակակից տեխնոլոգիաներով գործող «Խելացի» անասնաշենքերի հիմնմանն աջակցելու պետական քաղաքականությունը և ընդլայնել ծրագրի շահառուների շրջանակը՝ տրամադրելով մատչելի ֆինանսական ռեսուրսներ՝ ժամանակակից պահանջներին համապատասխան...

Հրատապ սոցիալական աջակցության միջոցառում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին 10.04.2025
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեցության աջակցության ծրագրին զուգահեռ՝ տեղահանված կարիքավոր ընտանիքները լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցություն կստանան։ Այսօրվա նիստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված նախագիծն արժանացել է Կառավարության հավանությանը։ Միջոցառման պայմաններին համապատասխանող յուրաքանչյուր ընտանիքի համար աջակցության չափը կկազմի 40,000 դրամ՝ գումարած 10,000–ական դրամ բռնի տեղահանված յուրաքանչյուր անդամի համար՝ սկսած 2–րդ անդամից։...

Խնամատարության ինստիտուտի վերաբերյալ 10.04.2025
Երեխայի կենսաբանական ընտանիքում խնամք և դաստիարակություն ստանալու անհնարինության դեպքում որպես լավագուն այլընտրանք պետությունն առաջարկում է խնամատարության ինստիտուտը, որտեղ երեխան մեծանում է ընտանիքահեն միջավայրում, և խնամատար ծնողը ստանում է վարձատրություն իր կատարած աշխատանքի դիմաց, ինչպես նաև ֆինանսական միջոցներ՝ երեխայի խնամք և դաստիարակություն իրականացնելու համար։ Խնամատարության գործընթացը իրականացվում է ՀՀ կառավարության 2019 թվականի հունիսի 13-ի N 751-Ն որոշման «Խնամատար ծնող...

Խորոնքի միջնակարգ դպրոցում շուտով կբացվի Արմաթ ճարտարագիտական աշխատանոց 10.04.2025
ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Խորոնքի միջնակարգ դպրոցում շուտով կբացվի Արմաթ ճարտարագիտական աշխատանոց։ Այն Խորոնքի և հարակից բնակավայրերի երեխաներին հնարավորություն կընձեռի սովորելու համակարգչային ծրագրավորում, ռոբոտաշինություն, եռաչափ մոդելավորում, ստեղծելու նախագծեր և նպաստելու դպրոցի ու համայնքի խնդիրների լուծմանը։ Խորոնք բնակավայրի 80 երեխաներ արդեն գրանցվել են։

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ այսօր կազմակերպվեց հանդիպում-քննարկում՝ մարզի համայնքների կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժինների ղեկավարների և հասարակայնության հետ կապերի պատասխանատուների հետ: Հանդիպման նպատակն էր համատեղ քննարկել և մշակել խրախուսման մեխանիզմներ, կազմակերպել իրազեկման արշավներ՝ խթանելով արտադպրոցական ծրագրեր իրականացնող կենտրոնների, այդ թվում՝ մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոնների, երաժշտական, արվեստի,...