Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Առաջին պատվավոր մրցանակ՝ սպարտակիադայի մրցումներում 22.04.2022
Արմավիրի մարզի Արգավանդի միջնակարգ դպրոցի աշակերտ Հունան Ավետիսյանն 1-ին պատվավոր մրցանակն է գրավել ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության 7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով կայացած հրաձգության մրցումներում, իսկ Արգավանդի միջնակարգ դպրոցը թիմային հաշվարկով զբաղեցրել է 4-րդ տեղը։ Շնորհավորում ենք Հունանին և իր դպրոցին` ցանկանալով նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ։

Ընթացքի մեջ է Մ3 միջպետական ավտոճանապարհի 11.4 կմ-ում՝ Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վերանորոգման հարցը, որը հրատապության կարգով ներառվել է 2022 թվականի հիմնանորոգման ծրագրում: Նախագծման աշխատանքների մրցույթով հաղթող ճանաչված ընկերության կողմից կատարվում է նախագծում: Մասնավորապես, իրականացվում են ընդերքի երկրաբանական հետազոտման և այլ աշխատանքներ: Հիշեցնենք, որ գործընթացի համար հիմք է հանդիսացել Արաքսի համայնքապետարանի՝ կամրջի վրա գոյացած ճաքերի վերաբերյալ օպերատիվ...

ՀՀ Արմավիրի մարզպետի շնորհավորանքի խոսքը եզդիական համայնքին Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի առթիվ 20.04.2022
Հայաստանի եզդիական համայնքի հարգելի ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ: Հայ և եզդի ժողովուրդների կապը գալիս է հնագույն ժամանակներից, ու դա են փաստում թեˊ ժամանակակից, թեˊ պատմական աղբյուրները։ Հայ ժողովրդի պատմությունը նաև եզդիների պատմությունն է, քանզի հայերի համար դժվարին ժամանակներում միասին պայքարել ու մաքառել են՝ հանուն հայրենիքի, հանուն խաղաղ ու բարեկեցիկ կյանքի։ Ուստի, մենք հպարտ ենք, որ դուք ձեր ապահով տունն եք գտել մեր...

Ապրիլի 19-ի՝ Հարկ վճարողի օրվա կապակցությամբ, ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ում այսօր տոնական ընդունելություն է կազմակերպվել՝ մարզում տեսանելի ձեռնարկատիրական գործունեությամբ առանձնացող ձեռներեցների մասնակցությամբ: Ողջունելով ներկաներին և շնորհավորելով տոնական օրվա կապակցությամբ՝ Էդվարդ Հովհաննիսյանն իր խոսքում նշել է. ...

Արմավիրի մարզի սիրելի բնակիչներ, հարգելի հայրենակիցներ, Հայ Առաքելական եկեղեցին այսօր իր հավատավոր զավակների հետ տոնում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կամ Սուրբ Զատիկը: Եկեղեցին Հիսուսի Հարությունը տոնում է որպես Զատիկ, քանի որ նա համարվում է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդը ստանում է մեղքերի թողություն, ապա` կյանք և հարություն: Այս տոնը Տիրոջ հաղթանակն է ոչ միայն մահվան, այլև չարի նկատմամբ, քանի որ Աստծո Որդին մարդացավ և որպես մարդ՝ իր աստվածային...

Կառավաորւթյունը ոռոգման համակարգում առկա հիմնախնդիրները մեղմելուն ուղղված որոշում է ընդունել 18.04.2022
Սույն թվականի ապրիլի 15-ին ՀՀ կառավարության կողմից ընդունված համապատասխան որոշմամբ մինչև 2022 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածը բացառապես ինքնահոս եղանակով հաշվառված ոռոգման ջուրը մատակարարվելու է անհատույց՝ ոռոգելի աղակալված հողերի լվացման և խոնավալիցք հաղորդելու նպատակով: Նույն որոշմամբ գետերի վարարումների հետևանքով հեղեղումները կանխելու նպատակով «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը թույլատրվել է 2022 թվականի մայիս ամսվա ընթացքում գետերի վարարումները մայր ջրանցքների...