Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի շնորհավորանքի խոսքը Բուժաշխատողների օրվա առթիվ 21.06.2022
Արմավիրի մարզը ներկայացնող բժշկական հաստատությունների հարգելի գործընկերներ, սիրելի բուժաշխատողներ, Ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ: Սա այն մասնագիտությունն է, որն ի զորու է հրաշքներ գործել, ընդհուպ մինչև երկրորդ կյանք պարգևել մարդուն։ Եվ բոլոր ժամանակներում կոչումով բժշկին բնորոշ է եղել կարեկցանքը, ինքնազոհողությունը, սրտացավությունը, պատասխանատվության բարձր զգացումն աշխատանքի և մարդկային կյանքի հանդեպ: Օգտվելով առիթից՝ առանձնահատուկ...

Մասնագիտական տոնի առթիվ պարգևատրվել է Վաղարշապատի հիվանդանոցի երկարամյա սրտաբան Նաիրա Եղիազարյանը 21.06.2022
Բուժաշխատողի օրվա առթիվ ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր այցելել է Վաղարշապատի հիվանդանոցի երկարամյա սրտաբան, այժմ վաստակած հանգստի մեջ գտնվող Նաիրա Եղիազարյանին, շնորհավորել վերջինիս մասնագիտական տոնի առթիվ և Արմավիրի մարզի առողջապահության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի, բարեխիղճ աշխատանքի և բնակչության առողջության պահպանման գործում ունեցած կարևոր դերակատարման համար շնորհակալագիր հանձնել:
ՌԴ Սարատով քաղաքում անցկացված «Գագարինի համաստեղություն» խորագիրը կրող 7-րդ միջազգային մրցույթ-փառատոնին իրենց մասնակցությունն են ունեցել նաև «Արմավիրի արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի «Գեղարվեստի բաժնի» տաղանդաշատ սաները: «Գեղանկարչություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողներ Վարդան Թովմասյանը և Լիանա Մովսիսյանն արժանացել են 1-ին և 2-րդ կարգի մրցանակների: Հայի յուրահատուկ մտածելակերպն ու ձեռագիրը միշտ իր առանձնահատուկ տեղն է...

Արմավիրի մարզի Արագած համայնքում նոր ջրամբար է կառուցվում 17.06.2022
Արմավիրի մարզի Արագած համայնքում 55 000 քմ մակերեսով նոր ջրամբար է կառուցվում: Շինարարական աշխատանքները կատարում է Salute CO ընկերությունը, որը Հայաստանում ջրամբարներ է կառուցում տարբեր ընկերությունների համար։

Քաղաքացիների հերթական ընդունելությունը տեղի է ունեցել մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանի մոտ 15.06.2022
Քաղաքացիների հերթական ընդունելությունն այսօր տեղի է ունեցել մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանի մոտ` մարզպետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ: Ընդունելությանը մասնակցած քաղաքացիները փոխմարզպետին մասնավորապես դիմել են սոցիալական խնդիրներին, ապօրինի շինարարության և հողային հարաբերություններին առնչվող հարցերով, որոնք տեղում քննարկվել և ներկայացվել են ոլորտային պատասխանատուներին՝ հնարավոր լուծում ապահովելու նպատակով: Տեղեկացնենք, որ քաղաքացիների հաջորդ ընդունելությունը տեղի...

Արևադաշտի միջնակարգ դպրոցում գրադարան է բացվել 15.06.2022
Արմավիրի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանն այսօր ներկա է գտնվել Արևադաշտի միջնակարգ դպրոցի գրադարանի բացման արարողությանը, որը կյանքի է կոչվել Հայ կրթական հիմնարկության (ՀԿՀ) տնօրենների խորհրդի անդամ Միմի Ձառուկյանի անձնական միջոցներով: Գրադարանն ապահովված է անհրաժեշտ կահույքով, համակարգչով, իսկ գրքային ֆոնդը կազմում է շուրջ 300 կտոր: Բացման արարողությունն ուղեկցվել է կրթօջախի սաների կողմից գրական ու երաժշտական տարբեր կատարումներով: Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով...


