Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Աշխատանքային օրվա ընթացքում մարզպետ Արգիշտի Մեխակյանն այցելել է Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ, որտեղ տնօրեն Ջեմմա Սարգսյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել կրթօջախի շենքում, ծանոթացել շենքային պայմաններին, հետևել ընթացիկ դասապրոցեսին, գործող կրթական ծրագրերին, զրուցել մանկավարժների և ուսանողների հետ։ Մարզպետին ներկայացվել են դասասենյակները՝ ըստ մասնագիտական ուղղվածությունների։ Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն բաժնի ուսանողները ներկայացրել են իրենց գործնական...

Մեկնարկել է «ՀՀ Արմավիրի մարզպետի գավաթ» շախմատի մրցաշարը 09.04.2025
Արմավիրի համայնքապետարանի շախմատի մարզադպրոցում այսօր մեկնարկել է մարզպետ Արգիշտի Մեխակյանի նախաձեռնությամբ կազմակերպված «ՀՀ Արմավիրի մարզպետի գավաթ» շախմատի մրցաշարը, որին մասնակցում են Արմավիրի մարզի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերի աշխատակիցները։ Արգիշտի Մեխակյանը ողջունել է ներկաներին, հաջողություններ մաղթել մասնակից թիմերին և նշել, որ ցանկալի է վերականգնել ավանդութը, և մրցաշարը դարձնել ամենամյա։ Մրցաշարին մասնակցում են 11 թիմեր։ Մարզպետ...

Արգիշտի Մեխակյանը մասնակցել է միջգերատեսչական աշխատանքային խմբի երկրորդ նիստին 09.04.2025
ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն այսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի երկրորդ նիստին։ Նիստը վարել է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Մասնակցել են ՏԿԵՆ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը, Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՀՀ մարզպետները, Կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ Նանե Ղազարյանը։ Քննարկվել...

Ընթանում են կիսախողովակ ջրատարների ձեռքով մաքրման աշխատանքներ 08.04.2025
ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Այգեշատ բնակավայրում ընթանում են կիսախողովակ ջրատարների ձեռքով մաքրման աշխատանքներ։

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։ 2025 թ․ արդեն իսկ աջակցություն է ստացել 861 շահառու․ տրամադրվել է շուրջ 680 մլն դրամ։ Միջոցառման մեկնարկից մինչ օրս ծրագրից օգտվել է 12,982 ընտանիք, հատկացված բյուջեն՝ շուրջ 9,3 մլրդ դրամ։ Հիշեցնենք, որ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի շրջանակում պետության կողմից միանվագ դրամական աջակցություն է...

Արմավիրի մարզպետի աշխատակազմում այսօր մարզպետ Արգիշտի Մեխակյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը` աշխատակազմի ոլորտային ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների պատասխանատուները ներկայացրեցին իրենց ոլորտներում կատարված աշխատանքները, զեկուցեցին նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարողականների արդյունքները: Ոլորտային ղեկավարները ներկայացրեցին ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի...