Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի ճեպազրույցը 10.11.2021
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ մարզպետը մասնավորապես անդրադարձել է 2021 թվականի համար մարզում հաստատված սուբվենցիոն ծրագրերին՝ նշելով. «Չնայած նախորդ տարվա՝ համավարակով և պատերազմով պայմանավորված բարդ իրավիճակին՝ փորձեցինք մեր սուբվենցիոն հայտերի թիվը հնարավորինս բարձր պահել: Ուրախությամբ պետք է նշեմ, որ 2021 թվականի համար 60 ծրագիր ունենք հաստատված: Աշխատանքների մեծ մասն արդեն ավարտվել են, մի մասն էլ ընթացքի մեջ է գտնվում: Ծրագրերն ընդգրկում են համայնքային ենթակառուցվածքները՝...
Արտամետ համայնքում 2021 թվականի համար հաստատված երեք սուբվենցիոն ծրագրերից մեկով սկսվել է N 1 խորքային հորի հորատումը: Խորքային հորի հորատմամբ և համայնքում առկա մյուս խորհային հորերի համակցված շահագործմամբ կլուծվի 150 հա հողատարածքի մշտական ոռոգման խնդիրը: Ծրագրի իրականացումը կնպաստի ջերմոցային տնտեսությունների ավելացմանը և կաթիլային ոռոգման համակարգի ներդրմանը: Նշենք, որ համայնքում հաստատված մյուս երկու սուբվենցիոն ծրագրով նախատեսված է նաև N 2 խորքային հորի հորատում և գյուղտեխնիկայի,...

ՀՀ ՏԿԵ նախարարը ներկայացրել է համայնքի ղեկավարի պաշտոնակատարին 05.11.2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում ներկայացրել է համայնքի ղեկավարի պաշտոնակատար Վահրամ Խաչատրյանին։ Նախարարը շնորհավորել է Խաչատրյանին և բեղմնավոր աշխատանք է մաղթել։ Գնել Սանոսյանը շնորհակալություն է հայտնել նախկին համայնքապետ Ռոբերտ Գրիգորյանին արդյունավետ աշխատանքի, քաղաքում ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ ներդրած ջանքերի համար։ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ևս շնորհակալություն է հայտնել...

Փարաքարում նոր մարզադպրոց կկառուցվի 05.11.2021
Քննարկման փուլում է Փարաքարի մարզադպրոցի կառուցման հարցը: Համայնքի համար առաջնային կարևորություն ունեցող ծրագրի մեկնարկային աշխատանքների նպատակով Փարաքար են այցելել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, փոխմարզպետ Արգիշտի Մեխակյանը և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը: Անդրադառնալով ծրագրի իրականացմանը՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենը նշել է, որ այն ամբողջությամբ ինտեգրվում է հիմնադրամի կողմից...

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է ՀՀ կառավարության հերթական նիստին 04.11.2021
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր մասնակցել է ՀՀ կառավարության հերթական նիստին, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Օրակարգային հարցերի շրջանակում կառավարությունը հավանության է արժանացրել Արմավիրի մարզի Արևիկ և Արազափ համայնքներին ՀՀ պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Արմավիրի մարզպետարանին 25 մլն 479.9 հազար դրամ հատկացնելու վերաբերյալ որոշման նախագիծը: Ըստ որոշման նախագծի՝ նշված գումարը համապատասխան...

Հիշատակի և ոգեկոչման միջոցառումներ՝ 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին 03.11.2021
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ այսօր այցելել է Սարդարապատ և Մյասնիկյան համայնքներ՝ մասնակցելու Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Դավիթ Գրիգորյանի, Հակոբ Հարությունյանի և 11 մյասնիկյանցիների ոգեկոչման միջոցառումներին: Սարդարապատում Համբարձում Մաթևոսյանն ու Արայիկ Հարությունյանը նախ այցելել են պատերազմի ընթացքում հերոսական գործողությունների արդյունքում «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած, իսկ...


