Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մեծամոր քաղաքում ավարտվել են 2020 թվականի համար հաստատված երկու սուբվենցիոն ծրագրերից մեկով նախատեսված աշխատանքները. հիմնանորոգվել է համայնքի թիվ 35 բազմաբնակարան շենքի տանիքը, իսկ մի շարք փողոցների ասֆալտապատումն ընթացքի մեջ է և կավարտվի մինչև տարեվերջ: Բազմաբնակարան շենքի տանիքի վերանորոգման ծրագրի ընդհանուր բյուջեն կկազմել է 27 մլն 479.1 հազ. դրամ` պետություն-համայնք 50% համաֆինանսավորմամբ: Ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում ապամոնտաժվել է քաղաքի 1-ին թաղամասում գտնվող...

Ավարտվել են Արագած համայնքի մշակույթի տան տանիքի վերանորոգման աշխատանքները 04.12.2020
Արագած համայնքում ավարտվել են 1961 թվականին Ալեքսանդր Թամանյանի նախագծով կառուցված մշակույթի տան տանիքի վերանորոգման աշխատանքները: Տանիքի վերանորոգումն իրականացվել է սուբվենցիոն ծրագրի շրջանակում, որի ընդհանուր բյուջեն կազմում է 6 մլն 322 հազար դրամ, այդ թվում` 1 մլն 322 հազար դրամը (21%) ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինն է, իսկ 5 մլն դրամը (79%) համայնքի մասնակցությունը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, համայնքապետարանի միջոցներով և համայնքի բնակիչների մասնակի...

Ավարտվել է Ապագա համայնքի «Վահագն Մարգարյանի անվան մշակույթի տուն» ՀՈԱԿ-ի վերանորոգումը 03.12.2020
Սուբվենցիոն ծրագրի շրջանակում ավարտվել է #Ապագա համայնքի «Վահագն Մարգարյանի անվան մշակույթի տուն» ՀՈԱԿ-ի վերանորոգումը. Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երջանկահիշատակ բալետի արտիստի անունը կրող մշակութային օջախը նոր շունչ է ստացել: Պետություն-համայնք-մասնավոր եռակողմ ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 14 մլն 169.37 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը եղել է 35%` 4 մլն 959.28 հազ. դրամ, համայնքի...

Սուբվենցիոն ծրագրի շրջանակում ավարտվել են #Մյասնիկյան համայնքի գլխավոր` Մյասնիկյան փողոցի ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգման աշխատանքները` 2810 քմ ընդհանուր մակերեսով: Ծրագրի արդյունքում անվտանգ և հարմարավետ երթևեկ է ապահովվել համայնքի բնակչության և տրանսպորտային միջոցների համար: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 17 մլն 359 հազ. 240 դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը եղել է 45%` 7 մլն 811 հազ. 790 դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 55%` 9 մլն 547 հազ. 450...

Արևիկ, Արտիմետ և Պտղունք համայնքներում ավարտվել են սուբվենցիոն ծրագրով նախատեսված գազաֆիկացման աշխատանքները: Արևիկում ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում գազաֆիկացվել են համայնքի նոր բնակեցված թաղամասի 13-րդ, 14-րդ, 15-րդ, 28-րդ և 30-րդ փողոցները` պետություն-համայնք հավասար` 11 մլն 351 հազարական դրամ համաֆինանսավրմամբ: Արտիմետում էլ գազաֆիկացվել են Րաֆֆու և Բակունցի փողոցները, որի արդյունքում համայնքն արդեն ամբողջությամբ ապահովվել է կապույտ վառելիքով: Արտիմետում գազաֆիկացման...

Ավարտվել են Բաղրամյան (Վաղ. տ.) համայնքի մանկապարտեզի բակի բարեկարգման աշխատանքները 02.12.2020
Բաղրամյան (Վաղ. տ.) համայնքում ավարտվել են 2020 թվականին հաստատված երկու սուբվենցիոն ծրագրերից մեկով նախատեսված աշխատանքները. ամբողջությամբ բարեկարգվել է մանկապարտեզի բակը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 15 մլն 808.43 հազար դրամ` պետություն-համայնք 7 մլն 904.2 հազարական դրամ համաֆինանսավորմամբ: Բաղրամյան համայնքի մանկապարտեզի բակի բարեկարգման ծրագրի շրջանակներում ասֆալտապատվել է մանկապարտեզի տարածքը, անցկացվել է ոռոգման համակարգ, վերանորոգվել է շենքի դիմային հատվածն ու...