Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աղացած ասֆալտի շերտով բարեկարգվել են Երվանդաշատ համայնքի ճանապարհները

Աղացած ասֆալտի շերտով բարեկարգվել են Երվանդաշատ համայնքի ճանապարհները 19.06.2019

Երվանդաշատ համայնքի ճանապարհները` աղացած ասֆալտի շերտով հարթեցումից հետո: Իրականացված աշխատանքների արդյունքում բարեկարգվել է միջհամայնքային նշանակության 3500 քմ ճանապարհ: Աղացած ասֆալտով ճանապարհի բարեկարգումն իրականացվել է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի, ԱԺ պատգամավոր Նարեկ Մկրտչյանի, «ԱՐՄԵՆԻԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» փակ բաժնետիրական ընկերության տնօրինության և Երվանդաշատ համայնքի ղեկավարի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն: Նույն սկզբունքով...

Մարզպետը ծանոթացել է Էջմիածնի ծննդատանն իրականացված վերանորոգման աշխատանքներին

Մարզպետը ծանոթացել է Էջմիածնի ծննդատանն իրականացված վերանորոգման աշխատանքներին 18.06.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր այցելել է Էջմիածնի բժշկական կենտրոն` ծանոթանալու ծննդատանն իրականացված վերանորոգման աշխատանքներին, ստեղծված պայմաններին: ԲԿ-ի տնօրեն Լիլիթ Գասպարյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել է ծննդատան երրորդ հարկում, որտեղ վերջին մեկ տարվա ընթացքում իրականացվել են հիմնանորոգման աշխատանքներ, վերանորգվել են բժշկական սարքավորումները և ձեռք է բերվել նոր գույք: Հիմնանորոգումն իրականացվել է ԲԿ-ի սեփական միջոցների խնայողությունների հաշվին` շուրջ 30 մլն...

 Մարզպետ Համբարձում Մաթևոսյանն անակնկալ այցով եղել է Վաղարշապատի թիվ 9 հիմնական դպրոցում

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանն անակնկալ այցով եղել է Վաղարշապատի թիվ 9 հիմնական դպրոցում 18.06.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր անակնկալ այցով եղել է Վաղարշապատի թիվ 9 հիմնական դպրոցում` ծանոթանալու ուսումնադաստիարակչական գործընթացի իրականացման համար առկա պայմաններին: Կրթօջախի տնօրեն Մարետա Սամվելյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել է դպրոցում, հետաքրքրվել ուսումնական գործընթացով, ընթացիկ և առաջնային լուծում պահանջող խնդիրներով: Տնօրենը մարզպետին տեղեկացրել է, որ դպրոցը շահագործման է հանձնվել 1978 թվականին և մինչ այժմ չի վերանորոգվել: 2015 թվականին մարզի հրատապ...

 Տեղի են ունեցել հանրային լսումներ` ՀՀ Արմավիրի մարզպետարանի 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերի և 2020 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերի վերաբերյալ

Տեղի են ունեցել հանրային լսումներ` ՀՀ Արմավիրի մարզպետարանի 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերի և 2020 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերի վերաբերյալ 18.06.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ մարզպետարանում այսօր տեղի են ունեցել հանրային լսումներ` ապարատի պահպանման ծախսերի 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերի (ՄԺԾԾ) և 2020 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերի նախագծերի, ինչպես նաև հայտերի հիմքում դրված ծախսային հաշվարկ-հիմնավորումների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են ՀՀ Արմավիրի մարզպետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վարդան Վարդազարյանը, մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման...

Ի գիտություն

Ի գիտություն 17.06.2019

Սույն թվականի հունիսի 21-ին, ժամը 11:00-ին Արմավիրի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Արմավիրի մարզի խորհրդի հերթական  նիստը, որը կվարի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը: Ծանոթանալ մարզխորհրդի նիստի օրակարգի նախագծին

Մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը

Մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը 13.06.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել է նախապես գրանցված 6 բնակիչ: Քաղաքացիների ընդունելությանը մասնակցել են նաև մարզպետարանի  կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները՝ քաղաքացիների կողմից ներկայացված խնդիրները տեղում քննարկելու և  դրանց  լուծման հնարավոր տարբերակներ առաջարկելու նպատակով: Քաղաքացիները մարզպետին դիմել են աշխատանքի տեղափոխման խնդրի լուծմանը հնարավոր աջակցություն...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 17:05:58