Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը ժողովրդին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը ժողովրդին 14.10.2020

Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Սփյուռքի հպարտ հայություն. Արդեն 18 օր շարունակվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի սանձազերծած ահաբեկչական պատերազմը Արցախի դեմ: Մինչ ռազմաճակատում ստեղծված իրադրությանն անդրադառնալը հարկ եմ համարում ընդգծել, որ այսօր մեզ համար չափազանց կարեւոր է հասկանալ ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, բայց սրա համար էլ նախ պետք է հասկանալ այս պատերազմի ծագման պատճառներն ու պայմանները:...

 Ռազմական դրության մասին որոշումը լրացվել է

Ռազմական դրության մասին որոշումը լրացվել է 09.10.2020

Արգելվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում` Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակությունը կասկածի տակ դնող հաղորդումների հրապարակումը: Արգելվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող,...

Մարզպետն այցելել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած սարդարապատցի Դավիթ Գրիգորյանի ընտանիքին

Մարզպետն այցելել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած սարդարապատցի Դավիթ Գրիգորյանի ընտանիքին 05.10.2020

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը այցելել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած Սարդարապատ համայնքի բնակիչ Դավիթ Գրիգորյանի ընտանիքին՝ նրանց հետ կիսելու հպարտության, ինչու ոչ, ուրախության այն մեծ զգացողությունը, որն այսօր ազգովի ապրեցինք Դավթի գործած մարտական սխրանքների և Արցախի պետական բարձրագույն պարգևի արժանանալու մասին լուրը լսելով։ Շնորհակալագրի տեսքով մարզպետն իր խորին երախտագիտությունն է...

Սարդարապատցի զինծառայող Դավիթ Գրիգորյանն ԱՀ նախագահի հրամանագրով արժանացել է  «Արցախի հերոս» բարձրագույն կոչման

Սարդարապատցի զինծառայող Դավիթ Գրիգորյանն ԱՀ նախագահի հրամանագրով արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման 04.10.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի բնակիչ Դավիթ Լյովայի Գրիգորյանն արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման: Շարքային զինծառայող Գրիգորյանը սեպտեմբերի 27-ից ակտիվորեն մասնակցել է մարտական գործողություններին, հասցրել է Կարախամբիլի, Ֆիզուլիի հատվածում խոցել 15 տանկ և մեկ միավոր ՀՄՄ: Նա շարունակում է ծառայել հայրենիքին՝ գտնվելով առաջնագծում: Փառք ու պատիվ Քեզ, Սարդարապատի ճակատամարտի հաղթական ոգին Քո մեջ...

Հոկտեմբերի 2-ից գործելու են մի շարք սահմանափակումներ և կարգավորումներ

Հոկտեմբերի 2-ից գործելու են մի շարք սահմանափակումներ և կարգավորումներ 02.10.2020

Հարգելի՛ հայրենակիցներ, ի հավելումն Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության՝ հսկիչ անցակետերի վերաբերյալ հայտարարության` տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում ռազմական դրության պայմաններում անվտանգության նկատառումներից ելնելով՝ հոկտեմբերի 2-ից, ժամը 14:00-ից գործելու են մի շարք սահմանափակումներ և կարգավորումներ։ Մասնավորապես՝ 1․ Հայաստան-Արցախ անխափան հաղորդակցությունն ապահովելու և ճանապարհները բեռնաթափելու նպատակով սահմանափակվում է անձանց և...

Կիսում եմ մեր փառապանծ հերոսների կորստի վիշտը, խոնարհվում նրանց հիշատակի առջև. Համբարձում Մաթևոսյան

Կիսում եմ մեր փառապանծ հերոսների կորստի վիշտը, խոնարհվում նրանց հիշատակի առջև. Համբարձում Մաթևոսյան 01.10.2020

Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, սիրելի հայրենակիցներ, Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության սանձազերծած պատերազմական լայնամասշտաբ գործողությունները թեպետ պսակվում են հայկական կողմի փայլուն հաջողություններով, սակայն այդ պահին ապրած հպարտության անասելի զգացողությունը մեր յուրաքանչյուր նահատակվածի մասին լուրը լսելուն պես վերափոխվում է մեծ վշտի ու ցավի: Եվ այսօր մեր ցավը մեծ է, շատ մեծ է. յուրաքանչյուր զինվոր ոչ միայն իր ընտանիքի, այլև ազգի զավակն է,...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-05 17:41:02