Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հիշատակի միջոցառում՝ նվիրված Արցախյան պատերազմներում զոհված ոսկեհատցի քաջերի հիշատակին 21.07.2021
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը մարզի թեմակալ առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի հետ Ոսկեհատի միջնակարգ դպրոցում այսօր ներկա է գտնվել կրթօջախի բակում Արցախյան պատերազմներում զոհված ոսկեհատցի քաջերի հիշատակին նվիրված խաչքարի բացմանը, որին էլ հաջորդել է Քառօրյա պատերազմում հերոսաբար ընկած ժամկետային զինծառայող Արամայիս Միքայելյանի ծննդյան 25-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումը: Ողջունելով հանուն հայրենիքի պաշտպաության նահատակված ոսկեհատցի քաջերի հիշատակին նվիրված միջոցառման...
Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրի շրջանակում լուծում կստանա Առատաշեն համայնքի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրներից մեկը՝ կհիմնանորոգվի Մաշտոց փողոցի 7 մ երթևեկելի լայնությամբ և 700 մ երկարությամբ հատվածը: Ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում մասնավորապես կիրականացվի բիտումի լցաբաշխում, մանրահատիկ ասֆալտբետոնով 5 սմ հաստությամբ ճանապարհային ասֆալտի կառուցում և կավ-ավազային խառնուրդով ճանապարհային...

Գեղակերտ համայնքում 125 հեկտարով կավելանան մշակովի հողատարածքները 20.07.2021
Գեղակերտ համայնքում խորքային հորեր և ոռոգման ցանց կվերանորոգվեն. համայնքում 125 հեկտարով կավելանան մշակովի հողատարածքները և կբարելավվեն բնակլիմայական պայմանները Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակում նախատեսվող աշխատանքների արդյունքում համայնքը կունենա 4730 գծմ ոռոգման նոր ջրագիծ և լիարժեղ շահագործվող 4 խորքային հոր: Ծրագրի շահառուների թիվը 350 է: Նախատեսվող աշխատանքների իրականացման ընթացքում կստեղծվի շուրջ 5...

Մեկնարկել են Արմավիր քաղաքի Արարատյան փողոցի կապիտալ նորոգման աշխատանքները 20.07.2021
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվելու են մարզկենտրոն Արմավիրի Արարատյան փողոցի, Աբովյան փողոցի՝ Արարատյան փողոց-Հանրապետության հրապարակի հատվածի և Բաղրամյան թիվ 6,8,10 բ/բ շենքերի բակային տարածքի և Եղոյան փողոցի բնակելի շենքերին հարող հատվածի Բաղրամյան 9/1, 9/2, 9/3, 9/4 բ/բ շենքերի բակային տարածքները: Արմավիր քաղաքում համաֆինանսավորման սուբվենցիոն...

Հովտամեջում 640 քմ մայթ և 1560 քմ փողոց կհիմնանորոգվի 19.07.2021
Հովտամեջում համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակում կբարեկարգվեն Երևանյան փողոցի մայթերը՝ շուրջ 640 քմ, և Հ. Բաղրամյան փողոցը՝ ավելի քան 1560 քմ: Երևանյան փողոցի մայթերի սալիկապատումը կիրականացվի կիսախողովակներ տեղադրելուց հետո, ինչը կնպաստի ոռոգման ջրի պատշաճ մատակարարմանը՝ նվազեցնելով ջրի կորուստը: Իսկ համայնքի գերեզմանատուն տանող Հ. Բաղրամյան փողոցում նախատեսվում է կատարել ջրատարի հիմնանորոգման աշխատանքներ, որին...

Մարզպետը գերազանցության ատեստատներ է հանձնել մարզի ոսկե մեդալակիրներին 16.07.2021
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն այսօր ընդունել և գերազանցության ատեստատներ է հանձնել մարզի երեք ոսկե մեդալակիրներին` Մրգաշատի Վ. Ափոյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի շրջանավարտ Լալա Հովհաննիսյանին և Արմավիրի Ռ. Եղոյանի անվան ավագ դպրոցի շրջանավարտներ Էլիդա Գրիգորյանին և Արմինե Մկրտչյանին: Դպրոցական ուսումնառության տարիներին ունեցած բարձր առաջադիմության և արձանագրված լավագույն արդյունքի համար շնորհավորելով մեդալակիրներին, նրանց կրթօջախների տնօրինությանն ու ուսուցչական կազմին,...


