Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում տեղի է ունեցել կուրսանտներին վկայագրեր հանձնելու հանդիսավոր միջոցառումը

Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում տեղի է ունեցել կուրսանտներին վկայագրեր հանձնելու հանդիսավոր միջոցառումը 10.01.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր այցելել է Պաշտպանության նախարարության Մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան ուսումնական զորամաս` ՊՆ և ԶՈւ բարձրաստիճան զինվորականների հետ մասնակցելու ուսումնական գործընթացն ավարտած կուրսանտներին վկայագրեր հանձնելու հանդիսավոր միջոցառմանը: Ավարտական քննությունների շրջանակում անհատապես ստուգվում և գնահատվում են կուրսանտների` կրտսեր հրամկազմի պատրաստության ծրագրով և մարտական պատրաստության նորմացույցներով նախատեսված տեսական և գործնական գիտելիքները:...

 Համբարձում Մաթևոսյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ

Համբարձում Մաթևոսյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ 09.01.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ, որի ընթացքում ամփոփվել են նախորդ տարվա աշխատանքների արդյունքները և նախանշվել են 2019-ի անելիքները: Մարզպետը նախ անդրադարձել է համայնքների` սեփական եկամուտների 90,4 տոկոս կատարողականի ապահովմանը`ընդգծելով, որ հավաքագրման ընդհանուր արդյունքը գոհացնող չէ, և այդ ուղղությամբ տարվող աշխատանքներն այսուհետ պետք է համակարգված բնույթ կրեն: Անդրադառնալով...

 Հանդիսավորությամբ մեկնարկել է 2019 թվականի ձմեռային առաջին զորակոչը

Հանդիսավորությամբ մեկնարկել է 2019 թվականի ձմեռային առաջին զորակոչը 07.01.2019

Այսօր Սարդարապատի հուշահամալիրում տեղի է ունեցել 2019 թվականի ձմեռային առաջին զորակոչին Արմավիրի մարզից զինծառայության մեկնող նորակոչիկների ճանապարհման հանդիսավոր արարողությունը: Նորակոչիկներին պատմական վայրից Հայոց հաղթանակած բանակ են ճանապարհել ՀՀ Արմավիրի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Համբարձում Մաթևոսյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, ՊՆ և ԶՈւ զինվորականներ, այլ ոլորտներ ներկայացնող պաշտոնյաներ: Ավանդույթի համաձայն...

 ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորական ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորական ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ 28.12.2018

Արմավիրի մարզի հարգելի′ բնակիչներ, սիրելի′ հայրենակիցներ, Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։ Կրկին մոտեցանք հին ու նոր տարվա սահմանագծին: Բազմադարյա պատմության էջերում շուտով կամփոփվի 2018 թվականը, որը հայ ժողովրդի նորօրյա պատմության մեջ կհավերժանա որպես համաժողովրդական հաղթանակի տարեթիվ։ Հաղթանակ, որը հայության շրջանում նոր հույս ու հավատ արթնացրեց ապագայի նկատմամբ, վերափոխեց մոտեցումն ու վերաբերմունքը պետության հանդեպ։ Այսօր, առավել քան...

 Մարզպետն ընդունել է մարզի երկկողմանի ծնողազուրկ երեխաներին

Մարզպետն ընդունել է մարզի երկկողմանի ծնողազուրկ երեխաներին 28.12.2018

Ամանորին ընդառաջ մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել և նվերներ է հանձնել մարզի երկկողմանի ծնողազուրկ 28 երեխայի: Ջերմորեն ողջունելով փոքրիկներին և նրանց խնամակալներին` մարզպետը վստահեցնել է, որ նրանք միշտ գտնվելու են պետական հոգածության ներքո: Նա իր խոսքում ընդգծել է, որ որպես մարզային իշխանության պատասխանատու` միշտ լինելու է նրանց կողքին` պատրաստ ընդառաջելու յուրաքանչյուր խնդիրի լուծմանը: Համբարձում Մաթևոսյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորել է նաև...

Համբարձում Մաթևոսյանն այցելել է Արմավիրի Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամաս

Համբարձում Մաթևոսյանն այցելել է Արմավիրի Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամաս 28.12.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելել է Արմավիրի Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամաս: Զորամասի Հրամանատար Արթուր Երոյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել է հաստատությունում, ծանոթացել ընդհանուր պայմաններին, հետաքրքրվել ուսումնական գործընթացին վերաբերող մանրամասներով: Իսկ արդեն ճաշի սեղանի շուրջ Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է զինծառայողներին, զրուցել նրանց հետաքրքրող հարցերի շուրջ: Այնուհետև շնորհավորելով զորամասի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15