Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Արգիշտի Մեխակյանը ներկա է գտնվել «Արմավիրի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի 2024 թվականի տարեկան հաշվետու միջոցառմանը

Մարզպետ Արգիշտի Մեխակյանը ներկա է գտնվել «Արմավիրի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի 2024 թվականի տարեկան հաշվետու միջոցառմանը 11.03.2025

ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն այսօր ներկա է գտնվել «Արմավիրի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի 2024 թվականի տարեկան հաշվետու միջոցառմանը։ Հաշվետվության լսմանը մասնակցել են Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ–ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեսթրոնին, գործընկեր դպրոցների տնօրեններ, հյուրեր: Արգիշտի Մեխակյանը ողջունել է...

Ջրառատ գյուղի հիմնանորոգված մանկապարտեզն իր դռները բացեց բնակավայրի փոքրիկների առջև

Ջրառատ գյուղի հիմնանորոգված մանկապարտեզն իր դռները բացեց բնակավայրի փոքրիկների առջև 10.03.2025

ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանի հետ այսօր մասնակցել է Ջրառատ բնակավայրի մանկապարտեզի բացման արարողությանը, որին ներկա էին նաև մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները, համայնքապետարանի աշխատակիցները, համայնքի վարչական ղեկավարները, բնակիչներ և այլոք: Համայնքի ղեկավարի հետ մարզպետը շրջել է նորաբաց մանկապարտեզում, ծանոթացել նախադպրոցական կրթության կազմակերպման գործընթացին, շենքային պայմաններին, զրուցել է աշխատակիցների և ծնողների հետ:...

Շաբաթվա աշխատանքային ընթացքը մեկնարկվեց խորհրդակցությամբ

Շաբաթվա աշխատանքային ընթացքը մեկնարկվեց խորհրդակցությամբ 10.03.2025

ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել Արմավիրի մարզպետի աշխատակազմի ոլորտային ղեկավարների մասնակցությամբ։ Խորհրդակցության ընթացքում ոլորտային պատասխանատուները ներկայացրել են ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից անշարժ գույքի հանձնման գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունը։ Ներկայացվել է նաև սուբվենցիոն ծրագրերի ընթացքը՝...

ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ

ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ 08.03.2025

Սիրելի՛ կանայք և աղջիկներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։ Հայ կինը բոլոր ժամանակներում եղել է օրինակ իր ուժեղ կամքով, խոհեմությամբ, խոնարհությամբ, անսահման համբերատարությամբ ու նվիրումով, ընտանիքին անմնացորդ նվիրվածությամբ և ազգային դիմագիծն անսասան պահելու իր կարողությամբ։ Այսօր ևս մեկ առիթ է շնորհակալություն հայտնելու ձեզ՝ ձեր անխոնջ աշխատանքի, սիրո, հոգատարության և ուժի համար։ Դուք եք ընտանիքների ջերմությունը,...

ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն այցելել է Փարաքար համայնքի Փարաքար բնակավայրում կառուցվող Հայաստանի ստեղծարար տեխնոլոգիաների քոլեջի շինհրապարակ

ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն այցելել է Փարաքար համայնքի Փարաքար բնակավայրում կառուցվող Հայաստանի ստեղծարար տեխնոլոգիաների քոլեջի շինհրապարակ 07.03.2025

ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի, Փարաքարի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Լյուդվիգ Գյուլնազարյանի, Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանի, Արմավիրի մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների, Փարաքար խոշորացված համայնքի բնակավայրերի դպրոցների տնօրենների և ավագ դասարաններում սովորող աշակերտների հետ այցելել է Փարաքար համայնքի Փարաքար բնակավայրում կառուցվող Հայաստանի ստեղծարար...

Անցկացվել է «Աղետների ռիսկերի կառավարման» պլանների մշակման թեմայով դասընթաց

Անցկացվել է «Աղետների ռիսկերի կառավարման» պլանների մշակման թեմայով դասընթաց 06.03.2025

Արմավիրի մարզպետի աշխատակազմի նիստերի դահլիճում անցկացվել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկերի նվազեցման վարչության պլանավորման բաժնի պետ, ՓԾ գնդապետ Հովհաննես Հովհաննիսյանի, նույն բաժնի աշխատակիցների և ՀՀ ՆԳՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության աշխատակիցների կողմից «Աղետների ռիսկերի կառավարման» պլանների մշակման թեմայով դասընթացը, որին մասնակցել է Արմավիրի մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-25 17:50:26