Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր այցելել է Արմավիրի Մովսես Սիլիկյանի անվան թիվ 6 հիմնական դպրոց` ծանոթանալու կրթօջախի բյուջեի խնայած միջոցներով և մարզպետարանի գործուն աջակցությամբ իրականացված մասնակի վերանորոգման աշխատանքներին, ստեղծված պայմաններին: Կրթօջախի տնօրեն Հասմիկ Գասպարյանը մարզպետին ներկայացրել է դպրոցի ավելի քան 7 մլն դրամ խնայողությամբ 3-րդ հարկում իրականացված վերանորոգումը, որի արդյունքում ամբողջությամբ հիմնանորոգվել և կահավորվել է 4 դասասենյակ, հարթեցվել է...

Վերանորոգվում է Արազափ համայնքի մշակույթի տունը 25.10.2019
Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում սահմանամերձ Արազափ համայնքում շարունակվում են մշակույթի տան վերանորոգման աշխատանքները: Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը 19 մլն 070.1 հազար դրամ է, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 8 մլն 581.5 հազար դրամ (45 %), իսկ համայնքի մասնակցությունը` 10 մլն 488.5 հազար դրամ (55 %): Այժմ ամբողջությամբ ավարտել են առաջին և երկրորդ հարկի...

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը 24.10.2019
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել է նախապես գրանցված մարզի 4 բնակիչ, ևս 2-ին էլ մարզպետն ընդունել է արտահերթ: Ընդունելությանը մասնակցած քաղաքացիները մարզպետին հիմնականում դիմել են անձնական բնույթի հարցերով, դրամական օգնության և աշխատանքով ապահովելու խնդրանքով: Քաղաքացիների կողմից ներկայացված հարցերին մարզպետ Համբարձում Մաթևոսյանի կողմից տրվել են համարժեք լուծումներ և պարզաբանումներ:

Ոսկեհատ համայնքի 18 փողոց ապահովվել է արտաքին լուսավորությամբ 24.10.2019
Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում Ոսկեհատ համայնքում ավարտվել են 18 փողոցի արտաքին լուսավորության ցանցի վերակառուցման և ընդլայնման աշխատանքները: Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը կազմել է 10 մլն 421 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը և համայնքի մասնակցությունը համապատասխանաբար եղել 5 մլն 210 հազարական դրամ: Կատարված աշխատանքների արդյունքում համայնքի 10000 մ ընդհանուր...

Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում Գրիբոյեդով համայնքում ավարտվել են համայնքի Մ-3 և Մ-5 միջպետական ճանապարհները միմյանց կապող խնդրահարույց 0.4 կմ հահատվածի հիմնանորոգման աշխատանքները: Տարիներ շարունակ ճանապարհի համապատասխան հատվածի հիմնանորոգման հարցը բարձրաձայնվել է համայնքի բնակչության կողմից և մնացել անլուծելի: Գարնանը Գրիբոյեդով կատարած այցի շրջանակում համայնքի բնակչության հետ ունեցացած հանդիպման ժամանակ...

Հացիկ համայնքի մշակույթի տունը շուտով կվերսկսի 90-ականներին դադարեցված գործունեությունը 22.10.2019
Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում Հացիկ համայնքում շարունակվում են 1971 թվականին կառուցված և մինչև 90-ական թվականները գործող մշակույթի տան վերանորոգման աշխատանքները: Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը 15 մլն 769.6 հազար դրամ է, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 4,730.9 հազար դրամ (30%), իսկ համայնքի մասնակցությունը 11,038.7 հազար դրամ (70%): Վերանորոգվում է մշակույթի...