Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 6-ի հերթական նիստում որոշում է կայացվել 366 մլն 120,1 հազար ՀՀ դրամ հատկացնել Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացման համար։ Այդ թվում՝ 167 մլն 653,4 ՀՀ դրամ հատկացվել է Մեծամոր համայնքի ք.Մեծամորի թիվ 2 մանկապարտեզի հիմնանորոգման և հարակից տարածքի բարեկարգման, Տանձուտ բնակավայրերի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների համար, 125 մլն...
Այսօր Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է Արմավիրի մարզպետի աշխատակազմի 2023 թվականի բյուջեի կատարողականը, պատասխանել է մարզին վերաբերող աշխատանքային հարցերի:
Հիմնանորոգվում է Տ-3-61, /Մ-5/ (Նորապատ) - /Հ-17/ ավտոճանապարհի կմ0+000-կմ1+700 հատվածը 05.06.2024
Հիմնանորոգվում է Տ-3-61, /Մ-5/ (Նորապատ) - /Հ-17/ ավտոճանապարհի կմ0+000-կմ1+700 հատվածը։ 1.7կմ երկարությամբ ճանապարհը շրջանցում է Արմավիր քաղաքը։ Այն Արմավիրի Երևանյան փողոցից ձգվում է դեպի Նորապատ և միանում Սարդարապատ ընթացող ճանապարհին։ Նորոգվող ճանապարհի շնորհիվ կբեռնաթափվի Արմավիր քաղաքը։ Բեռնատար մեքենաները Թալինի‚ Գյումրիի կողմից ընթանալիս այլևս չեն մտնի Արմավիր քաղաք‚ այն կշրջանցեն նոր նորոգված ճանապարհով։ Ինչպես նշում է կապալառու կազմակերպության՝ «ՎՄՎ...
Համայնքային հերթական այցի շրջանակում մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելեց Բաղրամյան համայնք 04.06.2024
Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի, մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային ղեկավարների հետ մարզպետը նախ եղավ Հուշակերտ բնակավայրում, որտեղ 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում ասֆալտապատվելու են 2-րդ և 5-րդ փողոցները: Հուշակերտի 2-րդ փողոցի ասֆալտապատում ենթածրագրի արժեքը 26.58 միլիոն դրամ է: Ճանապարհի երկարությունը 407 գծամետր է: Հուշակերտ բնակավայրի 5-րդ փողոցի ասֆալտապատում ենթածրագրի ընդհանուր արժեքը 30.2 միլիոն...
Մեկնարկում է «ՀՀ 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի հայտերի ընդունման փուլը 03.06.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է Հայաստանի Հանրապետության 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաքի ընտրության մրցույթ: Ամենամյա մրցույթի նպատակն է աջակցել մարզային երիտասարդական կյանքի ակտիվացմանը, երիտասարդների կարողությունների բացահայտմանը և համակողմանի զարգացմանը, խթանել ՏԻՄ-երի կողմից երիտասարդական քաղաքականության ոլորտում իրականացվող աշխատանքները և ծրագրերի ծավալների մեծացման գործընթացը և այլն։ Մայրաքաղաք Երևանը չի մասնակցում մրցույթին։ Նույն...
Փարաքար համայնքի նորընտիր ղեկավար Լյուդվիգ Գյուլնազարյանը երդմամբ ստանձնեց համայնքի կառավարումը 03.06.2024
Ազգային ժողովի պատգամավոր գործընկերների, մարզի համայնքների ղեկավարների, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի, մարզային և համայնքային կառույցների ղեկավարների հետ այսօր Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը մասնակցեց համայնքի ավագանու՝ օրենքի ուժով հրավիրված նիստին, որտեղ համայնքի նորընտիր ղեկավար Լյուդվիգ Գյուլնազարյանը երդմամբ ստանձնեց համայնքի կառավարումը: Մարզպետը, ելույթ ունենալով, շնորհակալություն հայտնեց համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանին համատեղ աշխատանքի համար,...