Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 Մարզպետ Գագիկ Միրիջանյանը եկող շաբաթ սկսելու է համայնքային այցերը

Մարզպետ Գագիկ Միրիջանյանը եկող շաբաթ սկսելու է համայնքային այցերը 16.06.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը հունիսի 18-ից մինչև հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածն այցելելու է մարզի բոլոր համայնքներ, տեղերում ծանոթանալու է առկա խնդիրներին, բնակչության մտահոգություններին։ Այցերի շրջանակում հաշվառվելու են համայնքներում բարձրաձայնված հիմնախնդիրները, ամփոփվելու են դրանք, որին էլ հաջորդելու է դրանց լուծման հնարավոր ուղիների որոնումը։ Մարզպետի այցը համայնքներ սկսվելու է Բաղրամյանի տարածաշրջանից, ապա նա այցելելու է Արմավիրի և Վաղարշապատի տարածաշրջանների...

 Մարզպետ Գագիկ Միրիջանյանն այցելել է  Արմավիրի ԲԿ

Մարզպետ Գագիկ Միրիջանյանն այցելել է Արմավիրի ԲԿ 15.06.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր այցելել է Արմավիրի բժշկական կենտրոն, ներկա գտնվել «Մաշկաբանության և սեռավարակության» ԲԿ-ի և «Մաշկային և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների կանխարգելման և բուժման աջակցման» հիմնադրամի կողմից կազմակերպված սեմինար-դասախոսությանը` կենտրոնի առաջատար պրոֆեսորադասախոսական անձնակազմի մասնակցությամբ: Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով սեմինար-դասախոսության կազմակերպիչներին` մարզպետն իր խոսքում նշել է,...

 ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը շրջայց է կատարել մարզպետարանի աշխատասենյակներում

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը շրջայց է կատարել մարզպետարանի աշխատասենյակներում 15.06.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն  անցնող շաբաթվա ընթացքում   շրջայց է կատարել մարզպետարանի աշխատասենյակներում, զրուցել կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակիցների հետ, ծանոթացել վերջիններիս գործունեությանը: Մարզպետին հիմնականում զեկուցվել են ըստ ոլորտների և ի պաշտոնե իրականացվող գործառույթները, իրավասություններն ու պարտականությունները: Անդրադարձ է կատարվել նաև մասնագիտական որակավորմանը և աշխատանքային գործունեության ժամանակագրությանը: Գագիկ...

 Մարզպետ Գագիկ Միրիջանյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների առաջին ընդունելությունը

Մարզպետ Գագիկ Միրիջանյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների առաջին ընդունելությունը 14.06.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների առաջին ընդունելությունը, որին մասնակցել է նախապես գրանցված 39 քաղաքացի: Քաղաքացիների ընդունելությանը ներկա են գտնվել նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և որոշ կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուներ: Քաղաքացիները մարզպետին հիմնականում դիմել են աշխատանքի տեղավորման միջնորդության և դրամական օգնության խնդրանքով: Եղել են նաև ներհամայնքային, ներքաղաքային խնդիրներին վերաբերող հարցեր, մասնավորապես` հողի...

 ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի հայտարարությունը` թափուր հաստիքների համալրման վերաբերյալ

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի հայտարարությունը` թափուր հաստիքների համալրման վերաբերյալ 13.06.2018

Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, Տեղեկացնում եմ ձեզ առ այն, որ իմ նախաձեռնությամբ այսուհետ ՀՀ Արմավիրի մարզպետարանի ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ների, առողջապահական հաստատությունների ղեկավարների թափուր պաշտոնները համալրվելու են առավել բաց և թափանցիկ ընթացակարգով: Ելնելով վերոգրյալից` նախ ներկայացնում եմ համապատասխան թափուր պաշտոնները. 1. <<Բամբակաշատի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրեն (հայտարարված է): 2. <<Շահումյանի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրեն (հայտարարված...

 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է մարզպետ Գագիկ Միրիջանյանին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է մարզպետ Գագիկ Միրիջանյանին 12.06.2018

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանին` ուղեկցությամբ Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ.Սիոն եպիսկոպոս Ադամյանի: Հայոց Հայրապետն իր բարեմաղթանքներն է փոխանցել նորանշանակ մարզպետին` վստահություն հայտնելով, որ Մայր Աթոռի և մարզպետարանի միջև ձևավորված գործակցային սերտ կապերը համատեղ նոր իրագործումներով էլ ավելի կարդյունավորվեն: Այս առթիվ Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 17:05:58