Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն այցելել է «ԲԱՂԵՇՅԱՆ» ոսկու գործարան

Մարզպետն այցելել է «ԲԱՂԵՇՅԱՆ» ոսկու գործարան 27.02.2020

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր այցելել է «ԲԱՂԵՇՅԱՆ» ոսկու գործարան («ՓԱԹԻԼԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն): Ընկերության սեփականատեր, թուրքահայ գործարար Էֆրին Պաղի ուղեկցությամբ Համբարձում Մաթևոսյանը շրջել է գործարանում, ծանոթացել արտադրական գործընթացին և աշխատանքային պայմաններին: Մարզպետին ներկայացվել է, որ գործարանը 2018 թվականից մասնակի շահագործվում է և ունի ավելի քան 100 աշխատակից: Ոսկերչական գործարանում գործում է նաև...

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը շնորհավորել է եզդիական համայնքին Սուրբ Խըդըր Նաբիի տոնի առթիվ

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը շնորհավորել է եզդիական համայնքին Սուրբ Խըդըր Նաբիի տոնի առթիվ 21.02.2020

Ի դեմս Արմավիրի մարզի եզդի ազգաբնակչության` ի սրտե և լավագույն ցանկություններով շնորհավորում եմ ողջ եզդիական համայնքին Սուրբ Խըդըր Նաբիի տոնի առթիվ: Տոն, որի հետ դարեր շարունակ կապվում է եզդի ժողովրդի իղձերի, ցանկությունների և նպատակերի իրականացումը, և որը կարևոր տեղ ունի եզդիների հոգևոր դաստիարակության, ազգային ինքնության պահպանման և համերաշխության գործում: Այս բարություն, սեր ու միասնություն խորհրդանշող տոնական օրվա առթիվ ցանկանում եմ, որ հարատևեն մեր բարեկամ եզդի ժողովրդի հոգևոր և...

 Ֆորում՝ «ՏԻՄ-երում կանանց մասնակցության ընդլայնումը՝ համայնքների զարգացման գրավական» թեմայով

Ֆորում՝ «ՏԻՄ-երում կանանց մասնակցության ընդլայնումը՝ համայնքների զարգացման գրավական» թեմայով 21.02.2020

ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել «ՏԻՄ-երում կանանց մասնակցության ընդլայնումը՝ համայնքների զարգացման գրավական» թեմայով ֆորում, որը նախաձեռնել և իրականացրել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը և ՕքսեՋեն հիմնադրամը՝ Արմավիրի մարզպետարանի հետ համագործակցությամբ: ֆորումին մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Արմավիրի մարզպետարանի և ենթակա կառույցների պատասխանատու պաշտոնյաներ, ՏԻՄ ներկայացուցիչներ, քաղաքացիական...

 Մարզպետի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը

Մարզպետի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը 20.02.2020

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել է նախապես գրանցված մարզի 3 բնակիչ, ևս 2-ին էլ մարզպետն ընդունել է արտահերթ: Ընդունելությանը մասնակցած քաղաքացիները մարզպետին դիմել են Ոսկեհատ համայնքի փողոցներից մեկի գազաֆիկացման խնդրի լուծմանն ընդառաջելու, աշխատանքով ապահովելու խնդրանքով և անձնական բնույթի հարցերով: Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը քաղաքացիների կողմից ներկայացված հարցերին տվել է համարժեք լուծումներ և...

Միջոցառումներ` Գիրք նվիրելու օրվա շրջանակներում

Միջոցառումներ` Գիրք նվիրելու օրվա շրջանակներում 19.02.2020

Փետրվարի 19-ը՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Հայաստանի Հանրապետությունում նշվում է որպես «Գիրք նվիրելու օր»: Օրվա շրջանակներում միջոցառումներ տեղի կունենան Արմավիրի մարզային և համայնքային գրադարաններում. Արմավիրի մարզային գրադարանում «Օրը Թումանյանի հետ» խորագիրը կրող միջոցառման շրջանակում օրվա ընթացքում գրադարան այցելած Թումանյանասեր ընթերցողները կխրախուսվեն գրքերով: Իսկ Էջմիածնի Հովհաննես Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի կունենա ցերեկույթ, որի...

Քննարկվել են պարտադիր սպանդանոցային մորթի իրականացմանը վերաբերող հարցեր

Քննարկվել են պարտադիր սպանդանոցային մորթի իրականացմանը վերաբերող հարցեր 14.02.2020

ՀՀ Արմավիրի մարզպետարանի և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի համագործակցությամբ մարզպետարանում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում` մասնակցությամբ մարզը ներկայացնող անասնապահների, մսավաճառների, ինչպես նաև սպանդանոցներ կառուցելու ցանկություն ունեցող տնտեսվարողների հետ: Մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է ՀՀ կառավարության փետրվարի 6-ի նիստում սպանդանոցային ծառայություններ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-05 17:41:02