Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Արգիշտի Մեխակյանն ընդունել է արմավիրցի ծանրամարտիկներին 02.05.2025
ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն այսօր ընդունել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող մեդալակիր դարձած արմավիրցի ծանրորդներին՝ Օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին, երիտասարդների Եվրոպայի առաջնության չեմպիոն Միլենա Խաչատրյանին և նրանց անձնական մարզիչ Աշոտ Փիլոսյանին։ Շնորհավորելով նրանց և հանձնելով շնորհակալագրեր՝ Արգիշտի Մեխակյանը բարձր է գնահատել մարզիկների հաղթանակները և մաղթել նորանոր հաջողություններ ու...
ՀՀ Արմավիրի մարզի Արաքս բնակավայրում այսօր կայացել է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի Արմավիրի մարզային փուլը, որին մասնակցել է 40 դպրոցի 280 աշակերտ: Ինչպես նախորդ երեք տարիներին, այս տարի ևս հաղթող է ճանաչվել Ջրառատի Թ. Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը։ Իսկ Մայիսյանի և Առատաշենի Գագիկ Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցների թիմերը համապատասխանաբար զբաղեցրել են 2-րդ և 3-րդ մրցանակային տեղերը: Մարզային փուլում հաղթող ճանաչված...

Մարզպետը պատվոգրեր ու շնորհակալագրեր է հանձնել աշակերտներին և ուսուցիչներին 02.05.2025
ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն այսօր հանդիպել է Արմավիրի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններից դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում 1-3-րդ կարգ ստացած աշակերտներին և նրանց ուսուցիչներին։ Մարզի ղեկավարը, շնորհավորելով հանդիպման մասնակիցներին նման հաջողություններ գրանցելու համար, նշել է, որ կյանքում բոլոր փորձություններին դիմակայելու հզոր զենքը կրթությունն է։ Նա ընդգծել է, որ չպետք է սահմանափակվել ունեցած ձեռքբերումներով, այլ կրկնապատկել ջանքերն...
Հարգելի՛ հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ։ Հայ աշխատավորը՝ բանվորը, արհեստավորն ու արվեստագետը, բժիշկը, ուսուցիչն ու քաղաքական գործիչը, զինվորն ու մշակն են այն հզոր ուժը, որով ծաղկում, շենանում է մեր երկիրը։ Մայիսմեկյան տոնի առթիվ մաղթում եմ ստեղծարար ու արժանապատիվ աշխատանք, որը կնպաստի բոլորիս ինքնազարգացմանն ու առաջընթացին։ Թող աշխատանքը դառնա այսօրվա ու վաղվա բարեկեցության աղբյուրը և մեր պետության զարգացման հիմքն ու...

Տեղի է ունեցել «Մշակութային կամուրջ» խորագիրը կրող միջոցառումը 01.05.2025
Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Այգեկ բնակավայրում տեղի է ունեցել Մուշեղ Մովսիսյանի անվան միջնակարգ դպրոցի կողմից կազմակերպված «Մշակութային կամուրջ» խորագիրը կրող միջոցառումը, որին ներկա են գտնվել Արմավիրի մարզպետի տեղակալ Բարսեղ Նիկողոսյանը, Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերը, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները, Փարաքարի համայնքապետարանի ներկայացուցիչները և այլ հյուրեր։ Ողջույնի խոսքով...

Բարսեղ Նիկողոսյանը նշանակվել է ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ 30.04.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սույն թվականի ապրիլի 29-ի N 347 – Ա որոշմամբ ՀՀ Արմավիրի մարզպետի խորհրդական Բարսեղ Նիկողոսյանը նշանակվել է մարզպետի տեղակալ: Հիմք՝ https://www.e-gov.am/decrees/item/27803/ Շնորհավորում ենք Բարսեղ Նիկողոսյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ ցանկանալով աշխատանքային բազում հաջողություններ՝ ի նպաստ հայրենի մարզի և Հայաստանի Հանրապետության: Կենսագրական՝ http://armavir.mtad.am/structure/bio/954/


