Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մրգաշատ համայնքում մեկնարկել են սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքները 17.07.2019
2019 թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակում Մրգաշատ համայնքում արդեն սկսվել են 8-րդ փողոցը` 5-րդ փողոցի հատման կետից մինչև 6-րդ փողոցի հատման կետը, և հուշարձանի հարակից տարածքը ասֆալտապատելու և բարեկարգելու աշխատանքները: Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը 21 մլն 877 հազար դրամ է, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 9 մլն 845 հազար դրամ, համայնքի մասնակցությունը՝ 12 մլն 033 հազար դրամ: *** Արմավիրի մարզի 40 համայնքի կողմից մարզպետարան ներկայացված...

Տեղի է ունեցել Արմավիրի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը 17.07.2019
ՀՀ Արմավիրի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Համբարձում Մաթեւոսյանի մոտ այսօր տեղի է ունեցել մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը:

Սուբվենցիոն ծրագրերից ևս երեքը հավանության է արժանացել 16.07.2019
2019 թվականի հուլիսի 11-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մոտ կայացած սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել և հավանության են արժանացել ՀՀ Արմավիրի Վանանդ համայնքի «Համայնքի ոռոգման ցանցի վերակառուցում հիմնանորոգում», Գետաշեն համայնքի «Համայնքի ջրագծերի կառուցում» ծրագրերը: Համապատասխան շրջաբերական գրությամբ համայնքի ղեկավարներին առաջարկվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հայտարարել...

Մարզպետը շարունակում է համայնքային այցերը 15.07.2019
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը շարունակում է համայնքային այցերը: Մարզպետարանի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ մարզպետն այսօր եղել է Բաղրամյան և Շենիկ համայնքներում: Բաղրամյան համայնքում Համբարձում Մաթևոսյանին ներկայացվել է համայնքի Արցախի փողոցի 39/1 բազմաբնակարան շենքի նորոգման սուբվենցիոն ծրագիրը, որի նախագծանախահաշվային արժեքը 9 մլն 581 հազար դրամ է: Ծրագրի համար ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը և համայնքի մասնակցությունը 4 մլն 790 հազարական...

Արևիկ համայնքում մեկնարկել են ️սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքները 15.07.2019
2019 թ. սուբվենցիոն ծրագրով Արևիկ համայնքում մեկնարկել են ջրամատակարարման ցանցի վերակառուցման և ընդլայնման աշխատանքները: Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը 12 մլն 167 հազար դրամ է, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 6 մլն 692 հազար դրամ, համայնքի մասնակցությունը՝ 5 մլն 475 հազար դրամ է: *** Արմավիրի մարզի 40 համայնքի կողմից մարզպետարան ներկայացված սուբվենցիոն 45 ծրագրից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացվել 37...

Համբարձում Մաթևոսյանն ընդունել է մարզը ներկայացնող գերազանցության մեդալակրին 12.07.2019
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Թաիրովի միջնակարգ դպրոցի 2018-20119 ուսումնական տարվա շրջանավարտ Աննա Բեջանյանին, ով պարգևատրվել է գերազանցության մեդալով և հատուկ նմուշի ատեստատով: Մարզպետը շնորհավորել է մեդալակիր շրջանավարտին ուսման մեջ ունեցած մեծ հաջողության համար` կարևորելով նման աշակերտների դերակատարումը մարզում կրթությունը բարձրունքում պահելու գործում և հույս հայտելով, որ Աննայի օրինակը վարակիչ կդառնա մյուս աշակերտների համար: Համբարձում Մաթևոսյանը...