Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի արձանագրված դեպքերով պայմանավորված՝ մարզի ազգաբնակչության առողջության պահպանման և հնարավոր բարդություններից խուսափելու համար շարունակվում են իրականացվող կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները. Այսօր Մեծամորի բժշկական կենտրոնից շարժական ռենտգեն սարքը տեղափոխվել է Էջմիածնի բժշկական կենտրոն , որով արդեն իրականացվել է առաջին հետազոտությունը :...

Աշխատակիցների մի մասի դեպքում աշխատանքները հեռահար եղանակով իրականացնելու հնարավորությունը 15.03.2020
Կորոնավիրուսի կանխարգելման հանձանժողովի նիստի որոշման համաձայն՝ Արմավիրի մարզպետարանի, այդ թվում՝ առանձնացված կառուցվածքային ստորաբաժանումների (ՍԱՏԳ) գործառույթներից ու ծանրաբեռնվածությունից ելնելով դիտարկվում է մոտակա 10 օրերի ընթացքում աշխատակիցների մի մասի դեպքում աշխատանքները հեռահար եղանակով իրականացնելու հնարավորությունը։ Սա հատկապես վերաբերում է 60 և ավելի տարիք և/կամ շաքարային դիաբետ, սրտանոթային, շնչառական հիվանդություններ ունեցող անձնաց աշխատանքի կազմակերպմանը։
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ մարզպետարանում այսօր տեղի է ունեցել մարզում կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների իրականացման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը` մասնակցությամբ հանրապետական գործադիր մարմինների մարզային ստորաբաժանումների պատասխանատուների, քաղաքային համայնքների ղեկավարների, մարզպետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատությունների տնօրենների և ոլորտային այլ պատասխանատուների: Ողջունելով ներկաներին` մարզպետ Համբարձում Մաթևոսյանն...

Ուսումնական հաստատություններում դասապրոցեսները կհետաձգվեն առնվազն մինչև մարտի 23-ը 13.03.2020
Ուսումնական հաստատություններում դասապրոցեսները կհետաձգվեն առնվազն մինչև մարտի 23-ը: Այս ժամկետը վերջնական չէ, կախված իրավիճակից` այն կարող է երկարացվել կամ ոչ: Այս մասին կառավարությունում ընդլայնված կազմով տեղի ունեցած խորհրդակցությունից հետո ֆեյսբուքյան զրույցի ընթացքում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, երեկ հանրապետությունում կորոնավիրուսի երեք նոր դեպք է արձանագրվել: Երկու հոգին ՀՀ քաղաքացի են, որոնցից մեկն` Էջմիածնի բնակիչ, իսկ երրորդն` Իտալիայի քաղաքացի, ով աշխատում Է Հայաստանում։ Երեքն էլ ժամանել են Իտալիայից: ✔️Պացիենտները մեկուսացված են: Նրանցից երկուսն այս պահին չունեն գանգատներ: Երրորդ պացիենտը ջերմում է և ունի աջակողմյան բազալ թոքաբորբ, որի կապակցությամբ ստանում է անհրաժեշտ բուժօգնություն: ✔️Այժմ կազմակերպվում են նրանց հետ սերտ շփումներ...
Կորոնավիրուսի 3 նոր դեպք է հաստատվել: Պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում: Բոլորը Հայաստան ժամանել են Իտալիայից: Նրանցից 1-ը Իտալիայի (տարիքը` 51), իսկ 2-ը Հայաստանի քաղաքացիներ են (տարիքը` 45 և 27): Պացիենտներից երկուսն այս պահին չունեն գանգատներ: Երրորդ պացիենտը ջերմում է և ունի աջակողմյան բազալ թոքաբորբ, որի կապակցությամբ ստանում է ախտանշանային բուժում: Այս պահին կազմակերպվում են նրանց հետ սերտ շփումներ ունեցած անձանց մեկուսացման աշխատանքները: Հավելենք, որ բոլորն...


