Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 ՀՀ Արմավիրի մարզպետի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

ՀՀ Արմավիրի մարզպետի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ 28.05.2019

Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, սիրելի հայրենակիցներ, Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ: 1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության հռչակումը տրամաբանական շարունակությունն էր Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում մեր ժողովրդի մղած հերոսական պայքարի ու հաղթանակների: Հենց այդ ճանապարհով հարյուրամյակների դադարից հետո ծնունդ առավ Հայաստանի առաջին Հանրապետությունը` դառնալով հայ ժողովրդի պատմության շրջադարձային իրադարձություն և...

 Տոնական համերգ` նվիրված Հանրապետության տոնին

Տոնական համերգ` նվիրված Հանրապետության տոնին 27.05.2019

Հանրապետության տոնի առթիվ Արմավիրի մարզպետարանի նախաձեռնությամբ Սարդարապատի հուշահամալիրում` Հաղթանակի հուշապատի մոտ, մայիսի 28-ին տեղի կունենա տոնական համերգ` մարզը ներկայացնող մշակութային խմբերի, անհատ կատարողների մասնակցությամբ: Տոնական օրվան նվիրված համերգային ծրագիրը կսկսվի ժամը 18:30-ին և կավարտվի 21:30-ին` հրավառությամբ: Մայիսի 28-ին բոլորին հրավիրում ենք Սարդարապատի հուշահամալիր` նշելու Հանրապետության տոնը:  

Արմավիրի մարզից 10 սուբվենցիոն ծրագիր արդեն հավանության է արժանացել

Արմավիրի մարզից 10 սուբվենցիոն ծրագիր արդեն հավանության է արժանացել 27.05.2019

ՀՀ Արմավիրի մարզի 40 համայնքի կողմից ներկայացված սուբվենցիոն 45 ծրագրից Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն է ներկայացվել 32 ամբողջական փաթեթ, 8 ծրագրային հայտի առնչությամբ ժամկետների երկարաձգման միջնորդություն, իսկ 5 ծրագրային հայտի մասով էլ ծրագրից հրաժարվելու մասին համայնքների ղեկավարների հիմնավորմամբ գրություն: Օրերես փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մոտ կայացած սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել և...

 ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի կապակցությամբ

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի կապակցությամբ 24.05.2019

Սիրելի շրջանավարտներ, Լավագույն ցանկություններով շնորհավորում եմ ձեզ դպրոցական ուսումնառության ավարտն ազդարարող տոնական օրվա` Վերջին զանգի կապակցությամբ: Այս խորհրդանշական օրը դուք միշտ հիշելու եք: Հիշելու եք սիրով, հուզմունքով, հպարտությամբ, երբեմն էլ` ափսոսանքով: Սակայն մեծ կյանք տանող ճանապարհին թող ոչինչ չընկճի ձեզ ձեր ուղին յուրովի հարթելու և արդարացիորեն առաջ ընթանալու գործում: Լինելով մեր նորօրյա պատմության հերոսական դրվագների ոգով կրթված ու դաստիարակված սերունդ` դուք...

 Ամփոփվել են Արմավիրի մարզի դպրոցականների՝ 2018-2019 ուսումնական տարվա օլիմպիադաների դպրոցական, տարածքային և մարզային փուլերի արդյունքները

Ամփոփվել են Արմավիրի մարզի դպրոցականների՝ 2018-2019 ուսումնական տարվա օլիմպիադաների դպրոցական, տարածքային և մարզային փուլերի արդյունքները 24.05.2019

ՀՀ Արմավիրի մարզի դպրոցականների՝ 2018-2019 ուսումնական տարվա օլիմպիադաների դպրոցական, տարածքային և մարզային փուլերը կազմակերպվել և անցկացվել են ըստ նախատեսված ժամանակացույցերի: Դպրոցական փուլի արդյունքներով 9 առարկայից տարածքային փուլին մասնակցելու հնարավորություն է ստացել 1276 աշակերտ: Մարզի 91 դպրոց «Մաթեմատիկա», «Աստղագիտություն», «Ինֆորմատիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն»...

 Գործադիր-Օրենսդիր-ՏԻՄ և մասնավոր հատված համագործակցությամբ Արմավիրի մարզում սկսվել է աղացած ասֆալտով փոսալցման և հարթեցման աշխատանքների երկրորդ փուլը

Գործադիր-Օրենսդիր-ՏԻՄ և մասնավոր հատված համագործակցությամբ Արմավիրի մարզում սկսվել է աղացած ասֆալտով փոսալցման և հարթեցման աշխատանքների երկրորդ փուլը 24.05.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի, ԱԺ պատգամավոր Նարեկ Մկրտչյանի, «ԱՐՄԵՆԻԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» փակ բաժնետիրական ընկերության տնօրինության և համայնքապետերի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Արմավիրի մարզում սկսվել է աղացած ասֆալտով փոսալցման և հարթեցման աշխատանքների երկրորդ փուլը:   Այս փուլով կբարեկարգվեն հետևյալ համայնքների ճանապարհները. * Խանջյան * Նորապատ * Փշատավան * Ապագա * Գեղակերտ * Գրիբոյեդով Ինչպես արդեն տեղեկացրել...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-06-06 17:16:34