Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հարգանքի տուրք է մատուցվել հայրենիքի պաշտպանության և խաղաղության համար զոհվածների հիշատակին

Հարգանքի տուրք է մատուցվել հայրենիքի պաշտպանության և խաղաղության համար զոհվածների հիշատակին 09.05.2017

Մարզկենտրոն Արմավիրում և մարզի մյուս քաղաքային ու գյուղական համայնքներում, ուսումնական հաստատություններում, մարզի տարածքում տեղակայված զորամասերում հանդիսավորությամբ նշվել է Մայիսյան եռատոնը. ամենուր տեղի են ունեցել ծաղկեդրման արարողություններ, զինվորական շքերթներ, տոնական համերգներ և գրական-երաժշտական ցերեկույթներ: Օրվա առթիվ առանձնակի ուշադրության են արժանացել Հայրենական պատերազմի վետերաններն ու Արցախյան հերոսամարտի մասնակիցները։ Ավանդույթի համաձայն Արմավիրի մարզային և քաղաքային...

Ի գիտություն

Ի գիտություն 09.05.2017

 2017 թվականի մայիսի 11-ին`  ժամը 11:00-ին,  ՀՀ Արմավիրի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը: Ծանոթանալ մարզխորհրդի նիստի օրակարգի նախագծին

Վարչապետին ներկայացվել են Արմավիրի մարզի համայնքների զարգացման ծրագրերը

Վարչապետին ներկայացվել են Արմավիրի մարզի համայնքների զարգացման ծրագրերը 05.05.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է Արմավիրի մարզի համայնքների հնգամյա զարգացման լավագույն ծրագրերը: Կառավարության ղեկավարին ներկայացվել են ձեռնարկատիրական բնույթի զարգացման տարբեր ծրագրեր, որոնք ուղղված են աղբի վերամշակման գործարանի և ջերմոցային տնտեսության կառուցմանը, այգեգործական տնտեսության զարգացմանը, խաղուն գինու արտադրության խթանմանը, խտանյութերի և պահածոների արտադրության համալիր գործարանի հիմնմանը և այլն: Համայնքների ղեկավարներն...

Մարզպետն ընդունեց ՉՀ-ից ժամանած պատվիրակությանը

Մարզպետն ընդունեց ՉՀ-ից ժամանած պատվիրակությանը 04.05.2017

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց Չեխիայի Հանրապետությունից ժամանած պատվիրակությանը, որի կազմում էին հայ-չեխական «Գրինէկո-Կաս» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Բրանիսլավ Օտտը, չեխական Զետոր գործարանի միջազգային առևտրատնտեսական կապերի զարգացման պատասխանատու Միլան Մաչովիչը և կազմակերպության ֆինանսական փորձագետ Դիմիտրի Սավիստսկին: Հանդիպմանը ներկա էին նաև Չեխիայում հայազգի գործարար Սլավիկ Աղասարյանը և մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Յուրի Մանվելյանը:...

Ներկայացվեց «Կանաչ Հայաստան` աղբահանության միջոցով» ուսուցողական ծրագիրը

Ներկայացվեց «Կանաչ Հայաստան` աղբահանության միջոցով» ուսուցողական ծրագիրը 25.04.2017

ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և Հայաստանում ՉՀ դեսպան Պետր Միկիսկայի գլխավորությամբ հրավիրված խորհրդակցությանը մարզի կրթական հաստատությունների պատասխանատուներին ներկայացվեց «Կանաչ Հայաստան` աղբահանության միջոցով» աղբի հավաքման և տեսակավորման վերաբերյալ ուսուցողական ծրագիրը, որը իրականացվելու է Արմավիրի մարզպետարանի կողմից` ՀՀ բնապահպանության նախարարության և Հայաստանում ՉՀ դեսպանատան համագործակցությամբ: Խոսելով ծրագրի մասին` մարզպետ Աշոտ...

Արմավիրում հարգանքի տուրք մատուցվեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին

Արմավիրում հարգանքի տուրք մատուցվեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին 24.04.2017

Այսօր Արմավիրի մարզային և քաղաքային իշխանությունները, քաղաքական, հասարակական կազմակերպությունների, կրթական հաստատությունների ներկայացուցիչները ծաղիկներ խոնարհեցին և ծաղկեպսակներ դրեցին մարզկենտրոն Արմավիրում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Հուշակոթողի մոտ Արմավիրի թեմը, հանդիսապետությամբ առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի, կատարեց Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների բարեխոսության կարգ: Հավելենք, որ այսօր Հայոց ցեղասպանության 102-րդ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35