Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանը մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Ասթինե Ապիտոնյանի ուղեկցությամբ այսօր այցելել է «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի հայստանյան գրասենյակ: Կարեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի հայստանյան գրասենյակի հիմնադիրներ Զոհրաբ և Սեթա Ղազարյանների հետ: Տեր և տիկին Ղազարյանները փոխմարզպետին տեղեկություն են ներկայացրել իրենց...

Արմավիրի մարզը Ֆրանկոֆոնիայի ավանի հայկական տաղավարում 09.10.2018
Երևանի Ազատության հրապարակում Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում կազմակերպված Ֆրանկոֆոն ավանի հայկակական տաղավարում Արմավիրի մարզը ներկայացված է իր պատմամշակութային առանձնահատկություններով, ազգային խոհանոցի բարիքներով, գյուղատնտեսական արտադրանքով և արհեստագործական աշխատանքներով: Ֆրանկոֆոնիայի ավանի նպատակն է ներկայացնել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մշակութային բազմազանությունը, որը նաև երևանյան գագաթնաժողովի օրակարգի կարևոր թեմաներից է։ Մասնակիցներին հատկացված տաղավարների...

«Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի և ՀՀ մարզերի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր 09.10.2018
Այսօր «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի և Տավուշի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Արմավիրի, Շիրակի մարզպետարանների, այդ մարզերի շուրջ 70 դպրոցների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Ստորագրման արարողությունը, ինչպես նաև ողջ համագործակցությունն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ սերտ համագործակցությամբ՝ նպատակ ունենալով խթանել գյուղական համայնքների զարգացումն ու համայնքային կյանքի աշխուժացումը։ «Դասավանդի’ր,...

Գագիկ Միրիջանյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Արմավիրի մարզպետարանում 05.10.2018
Այսօր Արմավիրի մարզպետարանում Գագիկ Միրիջանյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել մարզպետարանաի աշխատակիցների, համայնքապետերի, կրթական և առողջապահական հաստատությունների տնօրենների հետ: Նա նախ շնորհավորել է կրթության ոլորտի ներկայացուցիչներին Ուսուցչի օրվա առթիվ` նրանց մաղթելով հաջողություններ իրենց պատասխանատու գործում, ապա ամփոփ տեղեկատվություն է ներկայացրել իր պաշտոնավարման ժամանակահատվածի վերաբերյալ` մատնանշելով վերջին չորս ամիսների ընթացքում գրանցված ցուցանիշներն ու ձեռքբերումները:...

Փոխմարզպետ Կարեն Գրիգորյանի ուղերձն Ուսուցչի տոնի առթիվ 05.10.2018
Սիրելի ուսուցիչներ, Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական այս գեղեցիկ տոնի` Ուսուցչի տոնի առթիվ: Հայ ժողովուրդը միշտ բարձր է գնահատել ուսուցչին և խոնարհվել նրա վաստակի առաջ, դարեր շարունակ ակնածանքով և մեծարանքով արժևորել մանկավարժի գործը` նրան վերապահելով նոր սերնդի կրթության և քաղաքացու ձևավորման դժվարին աշխատանքը: Սիրելի մանկավարժներ, մեծ պատասխանատվություն և ծանր բեռ է ընկած ձեր ուսերին: Դուք կրթում ու դաստիարակում եք մատաղ սերնդին, որը մեր հերոսական երկրի ապագան է ու վաղվա տերը: Այդ...

Քաղաքացիների հերթական ընդունելությունը տեղի է ունեցել փոխմարզպետ Կարեն Գրիգորյանի մոտ 04.10.2018
Քաղաքացիների հերթական ընդունելությունն այսօր տեղի է ունեցել մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանի մոտ, որին ներկա են գտնվել նաև փոխմարզպետ Ալեքսանդր Ղուկասյանը, մարզպետարանի ոլորտային պատասխանատուները: Փոխմարզպետի մոտ տեղի ունեցած ընդունելությանը նախապես գրանցվել և մասնակցել է մարզի 7 բնակիչ: Ընդունելությանը գրանցված քաղաքացիներից երկուսը փոխմարզպետին դիմել են դրամական աջակցության, երկուսն էլ` աշխատանքի տեղավորման խնդրանքով: Քաղաքացիներից երեքն էլ Կարեն Գրիգորյանին դիմել են հողի...