Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզպետը խորհրդակցություն է անցկացրել համայնքապետերի մասնակցությամբ 23.01.2019
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել համայնքապետերի մասնակցությամբ: Օրակարգային հարցերի շրջանակում մարզպետը հիմնականում անդրադարձել է սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշի բարելավմանը` անընդունելի համարելով այն հանգամանքը, որ բնական աղետներից տուժած համայնքների հավաքագրման ցուցանիշը շատ դեպքերում գերազանցում է մյուս համայնքների կատարողականի ապահովումը: Հավաքագրումների մակարդակը բարելավելու համար նա համայնքապետերին առաջարկել է անհատական աշխատանք...

Տեղի է ունեցել Արմավիրի մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը 23.01.2019
ՀՀ Արմավիրի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Համբարձում Մաթևոսյանի մոտ այսօր տեղի է ունեցել մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը` մասնակցությամբ Արմավիրի մարզի զինվորական կոմիսարի, Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնակատարի, Արմավիրի ռազմական ոստիկանության պետի: Հանձնաժողովի նիստի օրակարգի շրջանակում Արմավիրի մարզի զինվորական կոմիսար Արսեն Համբարձումյանը ներկայացրել է 2018 թվականի ձմեռային զորակոչի ենթակա շարքային կազմի պարտադիր զինվորական...

Հուշ-ցերեկույթ՝ նվիրված ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Գոռ Կիրակոսյանի ծննդյան 23-րդ տարեդարձին 21.01.2019
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի, Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների պատասխանատուների, մեծաթիվ արմավիրցիների և հյուրերի հետ Արմավիրի մշակույթի տանը ներկա է գտնվել ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Գոռ Կիրակոսյանի ծննդյան 23-րդ տարեդարձին նվիրված հուշ-ցերեկույթին: Ապրիլյան քառօրյա պատերազմում հայրենիքի սահմանների պաշտպանության համար հերոսաբար զոհված...

Մարզպետն այցելել է Էջմիածնի բժշկական կենտրոն 21.01.2019
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր այցելել է Էջմիածնի բժշկական կենտրոն: ԲԿ-ի տնօրեն Լիլիթ Գասպարյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել է բուժհաստատությունում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, մատուցվող ծառայություններին և իրականացվող շինաշխատանքներին: Լիլիթ Գասպարյանը մարզպետին նախ տեղեկացրել է, որ 2016 թվականի մայիս ամսին ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ <<Վաղարշապատի ծննդատուն>> ՊՓԲԸ-ն միավորվել է <<Վաղարշապատի պոլիկլինիկա>> ՊՓԲԸ-ին`...

Քննարկվել են ոռոգման շրջանի նախապատրաստմանը վերաբերող հարցեր 18.01.2019
ՀՀ Արմավիրի մարզպետարանում մարզպետ Համբարձում Մաթևոսյանի և ԷԵԲՊՆ Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցությանը մարզը սպասարկող Արմավիր, Էջմիածին և Շենիկ ՋՕԸ-երի տնօրենների և աշխատակիցների հետ քննարկվել են ոռոգման շրջանի նախապատրաստմանը վերաբերող հարցեր: Ողջունելով ներկաներին` ԷԵԲՊՆ Ջրային կոմիտեի նախագահն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ հունվարի 16-ին գյուղատնտեսական շրջանի նախապատրաստական աշխատանքների իրականացմանն առնչվող հարցերի շուրջ...

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի կառուցվածքային առանձնացված ստորաբաժանումների` սոցիալական աջակցության Արմավիրի, Վաղարշապատի և Բաղրամյանի տարածքային գործակալությունների (ՍԱՏԳ) աշխատակիցների մասնակցությամբ: Ողջունելով գործակալությունների աշխատակիցներին` մարզպետը ներկայացրել է աշխատանքային այն մոտեցումները, որոնցով առաջնորդվում է և ցանկանում է դրանք հասու դարձնել մարզպետարանի աշխատանքային թիմի յուրաքանչյուր անդամին. <<Մենք...