Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հայտարարություն 09.07.2018
ՀՀ կառավարության տարածքային քաղաքականության իրականացման գործընթացում «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով մարզպետին վերապահված լիազորությունների շրջանակում Գագիկ Միրիջանյանի նախաձեռնությամբ մարզպետարանի ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ներում նախատեսվող մշտադիտարկման աշխատանքներին մարզում գործող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին մասնակից դարձնելու նպատակով շահագրգիռ բոլոր հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև փորձագետ-մասնագետներին խնդրում...

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել հանրակրթական դպրոցների տնօրենների և փոխտնօրենների մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա են գտնվել նաև փոխմարզպետ, կրթության ոլորտը համակարգող Ալեքսանդր Ղուկասյանը և մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սոնյա Բուդաղյանը: Ողջունելով ներկաներին՝ Գագիկ Միրիջանյանը նախ կարևորել է ուսումնական հաստատությունների ապաքաղաքականացումը՝ նշելով, որ ուսուցչական կազմը և...

Մարզպետն այցելել է գյուղմթերքի վերամշակմամբ զբաղվող գործարաններ 06.07.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը հուլիսի 5-ին փոխմարզպետ Գագիկ Գաբրիելյանի ուղեկցությամբ ճանաչողական այցով եղել է գյուղմթերքի վերամշակմամբ զբաղվող «ANGA», «Սարդարապատ ֆրուտ», «Գուրմանե», «Ագրար Արմավիր», «Նոյան» հյութերի գործարաններում և Պռոշյանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղում։ Գագիկ Միրիջանյանն այցը սկսել է «ANGA» ընկերությունից, որն այժմ ֆինանսական խնդիրներով պայմանավորված չի գործում։ Ընկերության...

Ի գիտություն 06.07.2018
2018 թվականի հուլիսի 10-ին, ժամը 11:00-ին ՀՀ Արմավիրի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը: Ծանոթանալ մարզխորհրդի նիստի օրակարգի նախագծին

Գագիկ Միրիջանյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ 05.07.2018
Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիդ Սահմանադրության օրվա կապակցությամբ: Մեր պետության Մայր օրենքի ընդունումը պատմական նշանակություն ունի հայ ժողովրդի համար: Այն մեր անկախ պետականության կարևորագույն խորհրդանիշերից է՝ կայունության և երկրի բնականոն զարգացման ապահովման հիմնական երաշխավորներից մեկը: Սահմանադրության կարևոր առաքելությունը հասարակական համերաշխության ապահովումն է, որին չենք կարող հասնել առանց օրենքի գերակայության և անհատի...

Հայտարարություն 04.07.2018
ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության կողմից վերջին օրերին համայնքներում և գյուղացիական տնտեսություններում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ մարզում այժմ առկա է իրացման ենթակա բարձրորակ 200 տոննա գազար, 7000 տոննա սպիտակ գլուխ սոխ և 20 000 տոննա կարտոֆիլ: Նշված գյուղմթերքները շուկայականից անհամեմատ ցածր գնով ձեռք բերելու համար ցանկացողները կարող են դիմել մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և...