Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Թափուր հաստիքների համալրման վերաբերյալ հայտարարություն 02.07.2018
ՀՀ Արմավիրի մարզի ուսումնական հաստատություններում առկա թափուր հաստիքների վերաբերյալ տեղեկանքը համալրվել է : Նորացված փաստաթղթում մարզպետարանի ենթակայությամբ գործող կրթական հաստատություններում առկա է 183 թափուր հաստիք: Որևէ հաստիք զբաղեցնելու համար խնդրում ենք դիմել տվյալ կառույցում կադրային քաղաքականությամբ զբաղվող պատասխանատու անձին:

Մեկնարկել է 2018 թվականի ամառային առաջին զորակոչը 01.07.2018
Այսօր Արմավիրի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում տեղի է ունեցել 2018 թվականի ամառային առաջին զորակոչին Արմավիրի մարզից զինծառայության մեկնող նորակոչիկների ճանապարհման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են գտնվել ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, ապրիլյան քառօրյա հերոսամարտում Արմավիրի մարզից զոհված զինվորների ծնողները, նորակոչիկների հարազատները և մարզի մեծ թվով բնակիչներ: Ողջունելով ներկաներին և բարի ծառայություն մաղթելով...

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր ընդունել է ապրիլյան քառօրյա հերոսամարտում Արմավիրի մարզից զոհված յոթ զինվորի ընտանիքի անդամներին: Մարզպետը նրանց կրկին անգամ իր մշտական զորակցությունն է հայտնել՝ վստահեցնելով, որ պատրաստ է ընդառաջելու հանդիպման ընթացքում բարձրաձայնված ցանկացած խնդրի լուծմանը և նախաձեռնության իրականացմանը: Նա կարևորել է տարբեր ձեռնարկների միջոցով հերոս տղաների հիշատակը հավերժ պահելը՝ այդ համատեքստում առանձնացնելով նրանց սխրանքը ներկայացնող գրքերի տպագրությունը,...

Հարգանքի տուրք է մատուցվել անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին 29.06.2018
Հունիսի 29-ը մեր հանրապետությունում նշվում է որպես Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օր: Արմավիր քաղաքում Արցախյան հերոսամարտում զոհված և անհայտ կորած ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին այսօր ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք մատուցել ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, Արմավիրի քաղաքպետի ժամանակավոր պաշտոնակատարը, Երկրապահ կամավորական միության անդամները, մարզպետարանի և կրթական հաստատությունների...

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր հանդիպում է ունեցել մարզում գործող Վաղարշապատի թիվ 2 և Արմավիրի թիվ 1 հատուկ (օժանդակ) դպրոցների աշխատակիցների և ծնողների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է համընդհանուր ներառական կրթության համակարգին անցնելու ծրագիրը և դրա իրականացման հնարավորությունները: Կառավարության կողմից 2016 թվականին ընդունված համապատասխան արձանագրային որոշմամբ սահմանվել է համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման ժամանակացույցը և գործողությունների պլանը,...

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր ընդունել է «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի ռեկտոր պրոֆեսոր Ժան-Մարկ Լավեստին և համալսարանի պրոռեկտոր Արայիկ Նավոյանին՝ Արմավիրի մարզի Նորավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Հովհաննես Ստեփանյանի ուղեկցությամբ: Ողջունելով հյուրերին՝ մարզպետը նշել է, որ կարևորում է տարբեր ձևաչափերով միջազգային փոխգործակցությունը. «Նախ ասեմ, որ Ֆրանսիան հայերիս համար շատ հոգեհարազատ երկիր է: Այնտեղ հայկական բավականին մեծ համայնք...