Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Քաղաքացիների հերթական ընդունելությունը տեղի է ունեցել փոխմարզպետ Կարեն Գրիգորյանի մոտ 21.03.2019
Քաղաքացիների հերթական ընդունելությունն այսօր տեղի է ունեցել ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանի մոտ, որին ներկա են գտնվել նաև մարզպետարանի ոլորտային որոշ պատասխանատուներ: Փոխմարզպետի մոտ տեղի ունեցած ընդունելությանը մասնակցել է նախապես գրանցված 1 քաղաքացի, ևս 5-ին էլ Կարեն Գրիգորյանն ընդունել է արտահերթ: Ընդունելությանը գրանցված քաղաքացիները փոխմարզպետին հիմանականում դիմել են անձնական, սոցիալական և գործնական բնույթի հարցերով: Քաղաքացիների կողմից ներկայացված հարցերը...

Նախորդ տարիների համեմատությամբ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման զգալի աճ է գրանցվել 20.03.2019
2017, 2018, 2019 թվականների բոլոր հարկատեսակների մասով մարզի համայնքների սեփական եկամուտների կատարողականի վերլուծականը. Արմավիրի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրումը բոլոր հարկատեսակների մասով 2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին կազմել է 376,720.9 հազար դրամ: 2018 թվականի նույն ժամանակահատվածում հավաքագրվել է 287,769.3 հազար դրամ: Նախորդ տարվա համեմատությամբ այս տարի ավել է հավաքագրվել 88951,6 հազար դրամ կամ 23.6%: Համեմատության կարգով նշենք, որ 2017...
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր Էջմիածնի Մակար Եկմալյանի անվան N1 երաժշտական դպրոցում ներկա է գտնվել Վաղարշապատի (Էջմիածին) համայնքապետարանի և Արմավիրի մարզում գործող "Արտպրոգրես" մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված համերգ-դասախոսությանը և ցուցահանդեսին` նվիրված Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակին։ Միջոցառման շրջանակում դասախոսությամբ հանդես է եկել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության պատմության ամբիոնի...

Համապետական շաբաթօրյակ` մարտի 23-ին 19.03.2019
Տարածքային կառավարման և զարգացման նախարարության նախաձեռնությամբ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում սույն թվականի մարտի 23-ին հանրապետության ողջ տարածքում կիրականացվի համապետական շաբաթօրյակ: Արմավիրի մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ կազմվել է շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլան-սխեմա, որն իր մեջ ներառում է նաև քարտեզագրված աղբանոցների վերացման ուղղությամբ նախատեսվող միջոցառումները։ Բոլոր մարզային, համայնքային նշանակության կազմակերպություններին,...

Համապետական շաբաթօրյակին ընդառաջ 19.03.2019
Մարտի 23-ին նախատեսվող համապետական առաջին շաբաթօրյակին մաքրության և աղբահավաքության աշխատանքներ կիրականացվեն Արմավիրի մարզի բոլոր համայնքներում։ Շաբաթօրյակի շրջանակում կմաքրվեն և կբարեկարգվեն միջպետական, մարզային և համայնքային նշանակության ճանապարհների հարակից տարածքները, պատմամշակութային հուշարձանները, զբոսայգիները և հանրային նշանակության շենքերի տարածքները: Այդ օրը նախատեսվում է մարզում առկա աղբանոցների հողածածկում, առանձին համայնքներում կիրականացվի նաև ծառատունկ: Համապետական...

Այգեվանի և Լենուղու միջնակարգ դպրոցների տնօրեններն ազատվել են զբաղեցրած պաշտոններից 18.03.2019
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության կողմից ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանին ուղղված «Այգեվանի Մ. Խորենացու անվան միջնակարգ դպրոց» և «Լենուղու Ջիվանու անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմապերպությունների տնօրենների վերաբերյալ «Հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին» միջնորդագրերը քննարկվել են մարզպետի մոտ հրավիրված խորհրդակցությունների ընթացքում: Տեղի...


