Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տոնական օրվան նվիրված հյուրասիրություն` մարզկենտրոն Արմավիրում 21.09.2018
Անկախության տոնի շրջանակներում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառումներին հաջորդել է մարզի համայնքների կողմից կազմակերպված հյուրասիրությունը` բերք ու բարիքով, ազգային խոհանոցի ուտեստներով զարդարված սեղանների շուրջ: Մարզպետ Գագիկ Միրիջանյանը փոխմարզպետների, այլ պաշտոնյաների և հյուրերի ուղեկցությամբ մոտեցել է բացված սեղաններին, հյուրասիրվել ու բարեմաղթել հողի լեզուն հասկացող բազմավաստակ մշակներին ու համայնքային պատասխանատուներին: Հավելենք, որ օրվա կապակցությամբ քաղաքային հրապարակում մարզը...

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն Արմավիրի քաղաքապետի պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանի, Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Սոնյա Բուդաղյանի, ոլորտի մեծ թվով պատասխանատուների և հյուրերի հետ այսօր Արմավիրի N 4 ավագ դպրոցում ներկա է գտնվել Անկախության տոնին նվիրված «Արվեստը սերունդներ չի ճանաչում» խորագիրը կրող ցուցահանդեսին: Ցուցահանդեսին ներկայացվել են դպրոցի շրջանավարտների և Արմավիրի արվեստի պետական քոլեջի սաներ Նազիկ Եղիազարյանի,...

Մարզպետ Գագիկ Միրիջանյանն այցելել է Բամբակաշատի մանկապարտեզ 19.09.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր այցելել է Բամբակաշատ համայնքի մանկապարտեզ, համայնքի ղեկավարի, բնակիչների և հյուրերի հետ ներկա գտնվել բարեկարգված բակի և խաղահրապարակի բացմանը: Բամբակաշատ համայնքի մանկապարտեզը հիմնադրվել է 1973 թվականին: Սակայն 1990-ական թվականներին, ինչ-ինչ խնդիրներով պայմանավորված, այն դադարել է գործել: Նախադպրոցական հաստատությունը վերսկսել է գործունեությունը 2015 թվականին` համայնքապետարանի աջակցությամբ իրականացված վերանորոգման արդյունքում: Մանկապարտեզը...

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն Արմավիրի քաղաքապետի պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանի, Լուկաշին համայնքի ղեկավար Կարեն Մկրտչյանի, Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Սոնյա Բուդաղյանի, ոլորտի մեծ թվով պատասխանատուների և հյուրերի հետ Հունան Ավետիսյանի անվան Լուկաշինի միջնակարգ դպրոցում այսօր մասնակցել է ԽՍՀՄ հերոսին և Անկախության տոնին նվիրված` «Սխրանքից ծնված անկախ Հայաստան, նոր սերունդը քեզ կլինի պաշտպան» խորագիրը կրող միջոցառմանը:...

Մարզպետն ԱՄՆ դեսպանի հետ այցելել է Ծիածանի և Ամբերդի դպրոցներ 18.09.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը և ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսն այսօր այցելել են Ծիածանի և Ամբերդի միջնակարգ դպրոցներ, ծանոթացել «Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում նշված կրթական հաստատություններին ս.թ. օգոստոս ամսին ԱՄՆ դեսպանատան կողմից տրամադրված գույքի բաշխվածությանը և նպատակային օգտագործմանը: «Դպրոցական սնունդ» ծրագիրը Ծիածանի միջնակարգ դպրոցում իրականացվում է 2013-2014, իսկ Ամբերդի միջնակարգ դպրոցում...

«Մաքուր Մոլորակ» շաբաթօրյակի շրջանակներում Արմավիրի մարզում այսօր իրականացվել են մաքրման և բարեկարգման համատարած աշխատանքներ, որոնցում ընդգրկված են եղել մարզային, համայնքային նշանակության կազմակերպությունները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումները, կրթական, առողջապահական հաստատությունները և մասնավոր ընկերությունները: Շաբաթօրյակի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել հանրային տարածքների` պատմամշակութային հուշարձանների, գերեզմանատների, աղբավայրերի...