Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բացվեց Հացիկ համայնքի հիմնանորոգված դպրոցը 11.02.2015

Այսօր տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզի Հացիկ համայնքի հիմնանորոգված դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Հայաստանի մանուկներ հիմնադրամի հիմնադիր և խորհրդի ատենապետ Գարո Արմենը, միջազգային և տեղական կազմակերպությունների ղեկավարներ և մեծ թվով հյուրեր: Կրթօջախի հիմնանորոգումն իրականացվել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի անմիջական աջակցությամբ:...

Ի գիտություն 03.02.2015

2015 թվականի փետրվարի 13-ին, ժամը 11.00-ին ՀՀ Արմավիրի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Արմավիրի մարզի խորհրդի այս տարվա 1-ին նիստը: Ծանոթանալ մարզխորհրդի նիստի օրակարգի նախագծին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն Արմավիրի մարզում քննարկել է գարնան գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքների ընթացքը 31.01.2015

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է Արմավիրի մարզ` խորհրդակցության մասնակցելու նպատակով, որի քննարկումների առանցքում գարնան գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքների հարցերն էին: Խորհրդակցությանը մասնակցում էին նաև Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանը, համայնքապետեր, այլ պաշտոնատար անձինք:  Բացման խոսքում նախարարն անդրադարձել է նախորդ տարվա ընթացքում ոլորտում կատարված...

Խորհրդակցություն` հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ 30.01.2015

ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր տեղի ունեցավ մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հերթական խորհրդակցությունը` գլխավորությամբ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանի: Մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը դպրոցների տնօրենների ուշադրությունը հրավիրեց կրթօջախներում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները հավուր պատշաճի իրականացնելու վրա` կարևորելով Հայոց հարցի...

Պարգևատրումներ` ՀՀ պաշտպանության նախարարի կողմից 29.01.2015

ՀՀ պաշտպանության նախարարի 2015 թվականի հունվարի 22-ի N 30 հրամանով ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության և ռազմահայրենասիրական դաստիարակության գործում զգալի ձեռքբերումների, բանակաշինության գործում ունեցած ավանդի համար, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի կազմավորման 23-րդ տարեդաձի առթիվ ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Մովսես Քարտաշյանը պարգևատրվել է <<Ծովակալ Հ.Ս Իսակով>> մեդալով: Նախարարի նույն հրամանով ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության...

Մարզկենտրոն Արմավիրում մեծ հանդիսությամբ նշվեց Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձը 28.01.2015

Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ այսօր Արմավիրի մարզային և քաղաքային իշխանությունները, հոգևոր թեմը, կրթական հաստատությունների, հասարակական և այլ կառույցիների աշխատակիցներ ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին Արցախյան հերոսամարտում զոհված և անհայտ կորած ազատամարտիկների  հիշատակը հավերժացնող հուշարձանին` գլուխ խոնարհելով հանուն մերօրյա խաղաղության իրենց կյանքը զոհած քաջերի  հիշատակի առջև: Այնուհետև Արմավիրի մշակույթի տանը տեղի ունեցավ տոնական օրվան նվիրված հանդիսավոր...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53