Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզպետ Գագիկ Միրիջանյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը 19.07.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել է նախապես գրանցված մարզի 50 բնակիչ: Քաղաքացիների ընդունելությանը ներկա են գտնվել նաև մարզպետի տեղակալները և մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները: Քաղաքացիները մարզպետին հիմնականում դիմել են աշխատանքի տեղավորման միջնորդության, դրամական օգնության, առողջական խնդիրների լուծմանն ընդառաջելու խնդրանքով: Հարցեր են եղել նաև բնակարանով...

Մարզում արտադրվող գյուղմթերքի իրացման նոր շուկա Արաբկիր վարչական շրջանում 19.07.2018
Արմավիրի մարզում գյուղատնտեսական մթերքների իրացմանն աջակցելու նպատակով մարզպետ Գագիկ Միրիջանյանի նախաձեռնությամբ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում գտնվող գյուղմթերքի մանրածախ վաճառք իրականացնող շուկայում այսուհետ կիրականացվի նաև մարզում արտադրվող պտուղ-բանջարեղենի վաճառք` գյուղացիների անմիջական մասնակցությամբ: Շուկայում համապատասխան տարածքի տրամադրումն իրականացվելու է բացառապես մարզպետի կողմից տրված ուղեկցական գրությամբ: Իսկ տեղերի տրամադրման գնային քաղաքականությունն իրականացվելու է...

Արտոնյալ համագործակցության պայմաններ՝ կարկտահարությունից լուրջ վնասներ կրած մարզի համայնքների համար 18.07.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի և «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկի Արմավիրի մասնաճյուղի կառավարիչ Մուշեղ Հարությունյանի համատեղ նախաձեռնությամբ կարկտահարությունից լուրջ վնասներ կրած մարզի համայնքների համար բանկի կողմից մշակվել են արտոնյալ համագործակցության պայմաններ։ Ըստ այդմ՝ վարկերի մարման հետ դժվարություն ունեցող հաճախորդների համար բանկն առաջարկում է խնդրի լուծման երկու տարբերակ. 1. Գործող վարկի մարման գրաֆիկի փոփոխություն։ 2. Նոր վարկի տրամադրում՝ նախկինի մարման...

Մարզպետ Գագիկ ՄԻրիջանյանն ընդունել է «Վեոլիա Ջուր» ընկերության գործառնական տնօրենին 18.07.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր ընդունել է «Վեոլիա Ջուր» ընկերության գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանին և ընկերության տարածաշրջանային տնօրեններին: «Վեոլիա Ջուր» ընկերության գործառնական տնօրենը մարզպետին է ներկայացրել Արմավիրի մարզում իրենց գործունեության մեկ ու կես տարվա ընթացքում կատարված և նախատեսվող աշխատանքները՝ վստահեցնելով, որ ստեղծված պայմաններում և առկա հնարավորությունների սահմաններում անում են առավելագույնը՝ ջրամատակարարումն արդյունավետ...

Մարզպետն ընդունել է Մանկական զարգացման հիմնադրամի տնօրենին 18.07.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր ընդունել է Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանին: Մարզպետը հիմնադրամի տնօրենի հետ քննարկել է «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի միջոցով մարզի Նալբանդյան, Ապագա և Մուսալեռ համայնքներում դոնոր կազմակերպությունների հետ համատեղ արդյունավետ սոցիալական աշխատանքի ներդրմանը և առավել խոցելի երեխաների ու ընտանիքների կյանքի բարելավմամբ Հայաստանում սոցիալական պաշտպանության համակարգի աջակցմանը վերաբերող...

Մարզպետն ընդունել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի փոխտնօրենին 17.07.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր ընդունել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) փոխտնօրեն Ինեսա Գրիգորյանին և հիմնադրամի կրթական, առողջապահական, ինչպես նաև երեխայի և ընտանիքի աջակցության ծրագրերի համակարգողներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև փոխմարզպետ Ալեքսանդր Ղուկասյանը, մարզպետարանի աշխատակազմի ոլորտային պատասխանատուներ: Հայաստանի մանուկներ հիմնադրամը 2004 թվականից աշխատում է Արմավիրի մարզում՝ իրականացնելով համապարփակ զարգացման ծրագրեր կրթության, առողջապահության, երեխայի...