Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մայիսի 27-ին տեղի կունենա համապետական շաբաթօրյակ 24.05.2017
ՀՀ Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, լրացուցիչ անգամ տեղեկացնում ենք, որ սույն թվականի մայիսի 27-ին ողջ հանրապետությունում իրականացվելու է համապետական շաբաթօրյակ: Մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ կազմվել է շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլան, որն իր մեջ ներառում է նաև քարտեզագրված աղբանոցների վերացման ուղղությամբ նախատեսվող միջոցառումները։ Բոլոր մարզային, համայնքային նշանակության կազմակերպություններին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային...

Տեղի ունեցավ Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը 11.05.2017
Այսօր տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը, որը վարեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցում էին փոխմարզպետներ Լարիսա Մուրադյանը, Մովսես Քարտաշյանը, Գագիկ Գաբրիելյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, Արմավիրի և Էջմիածնի զինկոմիսարները, համայնքների ղեկավարները: Օրակարգային առաջին հարցի շրջանակում ՀՀ Արմավիրի մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման և համայնքներում...

Հարգանքի տուրք է մատուցվել հայրենիքի պաշտպանության և խաղաղության համար զոհվածների հիշատակին 09.05.2017
Մարզկենտրոն Արմավիրում և մարզի մյուս քաղաքային ու գյուղական համայնքներում, ուսումնական հաստատություններում, մարզի տարածքում տեղակայված զորամասերում հանդիսավորությամբ նշվել է Մայիսյան եռատոնը. ամենուր տեղի են ունեցել ծաղկեդրման արարողություններ, զինվորական շքերթներ, տոնական համերգներ և գրական-երաժշտական ցերեկույթներ: Օրվա առթիվ առանձնակի ուշադրության են արժանացել Հայրենական պատերազմի վետերաններն ու Արցախյան հերոսամարտի մասնակիցները։ Ավանդույթի համաձայն Արմավիրի մարզային և քաղաքային...

Ի գիտություն 09.05.2017
2017 թվականի մայիսի 11-ին` ժամը 11:00-ին, ՀՀ Արմավիրի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը: Ծանոթանալ մարզխորհրդի նիստի օրակարգի նախագծին

Վարչապետին ներկայացվել են Արմավիրի մարզի համայնքների զարգացման ծրագրերը 05.05.2017
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է Արմավիրի մարզի համայնքների հնգամյա զարգացման լավագույն ծրագրերը: Կառավարության ղեկավարին ներկայացվել են ձեռնարկատիրական բնույթի զարգացման տարբեր ծրագրեր, որոնք ուղղված են աղբի վերամշակման գործարանի և ջերմոցային տնտեսության կառուցմանը, այգեգործական տնտեսության զարգացմանը, խաղուն գինու արտադրության խթանմանը, խտանյութերի և պահածոների արտադրության համալիր գործարանի հիմնմանը և այլն: Համայնքների ղեկավարներն...

Մարզպետն ընդունեց ՉՀ-ից ժամանած պատվիրակությանը 04.05.2017
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց Չեխիայի Հանրապետությունից ժամանած պատվիրակությանը, որի կազմում էին հայ-չեխական «Գրինէկո-Կաս» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Բրանիսլավ Օտտը, չեխական Զետոր գործարանի միջազգային առևտրատնտեսական կապերի զարգացման պատասխանատու Միլան Մաչովիչը և կազմակերպության ֆինանսական փորձագետ Դիմիտրի Սավիստսկին: Հանդիպմանը ներկա էին նաև Չեխիայում հայազգի գործարար Սլավիկ Աղասարյանը և մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Յուրի Մանվելյանը:...