Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Արդարադատության նախարարն աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր 31.08.2016
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը օգոստոսի 31-ին աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր: Նախարարի առաջին կանգառը Արմավիրի մարզպետարանն էր, ուր մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ հանդիպումից հետո Արփինե Հովհաննիսյանը մարզպետարանի ստորաբաժանումների և մարզի տարբեր համայնքների ղեկավարների մասնակցությամբ քննարկել է արմավիրցիներին հուզող և արդարադատության նախարարության գործառույթներին առնչվող բազմաթիվ հարցեր: Վերջինները մեծամասամբ վերաբերել են օրենսդրական ակտերին՝...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 30.08.2016
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի՝ Արմավիրի մարզ կատարելիք այցի շրջանակում, օգոստոսի 31-ին, ժամը 13:10-ին մարզպետարանում կկազմակերպվի քաղաքացիների ընդունելություն: Այն անձինք, ովքեր հարցեր, առաջարկներ, դիմումներ կամ բողոքներ ունեն կապված ՀՀ արդարադատության նախարարի իրավասություններին առնչվող ոլորտների հետ, նշված ժամին կարող են լինել մարզպետարանում՝ նախարարի հետ հանդիպելու և խնդիրները ներկայացնելու նպատակով: Ընդունելությանը մասնակցող քաղաքացիներին...

Արմավիրի մարզի դպրոցների տնօրենների 2016 թվականի օգոստոսյան խորհրդակցություն 30.08.2016
ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր տեղի ունեցավ մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը , ՀՀ Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը, կրթության ոլորտի այլ ներկայացուցիչներ: Բացման խոսքում մարզպետը շնորհավորելով դպրոցների տնօրեններին և ոլորտի պատասխանատուներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ՝...

Շահագործման հանձնվեց Նալբանդյան համայնքի հիմնանորոգված դպրոցը 29.08.2016
Այսօր տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի հիմնանորոգված դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի բարերարներ, կրթօջախի հիմնանորոգման հովանավորներ Արմէն և Պերճուհի Նալպանտեանները, ոլորտը ներկայացնող պատասխանատուներ, միջազգային և տեղական կազմակերպությունների ղեկավարներ և մեծ թվով հյուրեր: Նալպանտեան ընտանիքի...

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Արմավիրի մարզ 25.08.2016
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է Արմավիրի մարզ` բերքահավաքի և մթերումների ընթացքին հետևելու նպատակով: Նախարարը մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ նախ եղել է Սարդարապատ համայնքում, որտեղ ընթանում էին լոլիկի բերքահավաքի աշխատանքներ: Այնուհետև նախարար Կարապետյանն ուղևորվել է Արաքս համայնք և հետևել սալորի բերքահավաքի ընթացքին: Արաքսի համայնքապետ Ռուբեն Կարապետյանի խոսքով` բերքից գոհ են, գարնանային ցրտահարությունն ու կարկտահարությունն այս տարի շրջանցել են...

Վաստակած հանգստի ճանապարհվեց մարզպետարանի աշխատակից Վիկտորյա Սուքիասյանը 25.08.2016
Կենսաթոշակային տարիքի անցնելու կապակցությամբ այսօր ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և մարզպետարանի աշխատակազմը վաստակած հանգստի ճանապարհեցին մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի գլխավոր մասնագետ Վիկտորյա Սուքիասյանին: Մարզպետը բարձր գնահատեց նրա մասնագիտական կարողությունները և տարիների վաստակը, որոնք, նրա խոսքով, նպաստել են ոլորտի կայացմանը և առաջընթացին: ՀՀ Արմավիրի մարզի կրթության բնագավառի զարգացման գործում ունեցած ավանդի, երկար ու...