Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Աշոտ Ղահրամանյանը մարզպետարանի աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ փոխմարզպետին 01.04.2016
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր մարզպետարանի աշխատակազմին ներկայացրեց Արմավիրի մարզպետի նորանշանակ տեղակալ Գագիկ Գաբրիելյանին: Շնորհավորելով Գագիկ Գաբրիելյանին և հաջողություններ մաղթելով նոր աշխատանքում` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը վստահություն հայտնեց, որ համատեղ աշխատանքն արդյունավետ կլինի և միասնական ուժերով լուծում կտրվի առկա հարցերին: Շնորհակալություն հայտնելով դրական վերաբերմունքի համար` Գագիկ Գաբրիելյանը նշեց, որ կարդարացնի իր հանդեպ ունեցած սպասումները:...

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամներին` Աշխատանքի և սոցիալական հարցերով փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանին, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի օպերատի վարչության ավագ սպա, փոխգնդապետ Սամվել Ասատրյանին: Հանդիպմանը ներկա էր նաև մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության հարցերով վարչության պետ Հովհաննես Հարությունյանը: Ողջունելով հանձնաժողովի անդամներին` մարզպետը նշեց, որ նրանց...

Միջոցառում` նվիրված Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին 24.03.2016
Արմավիր քաղաքի թիվ 8 հիմնական դպրոցում այսօր տեղի ունեցավ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին, Սուրբ Զատիկին նվիրված միջոցառում, որին ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը: Դպրոցում հյուրերին դիմավորեցին գարնանային բարձր տրամադրությամբ և մեծ ոգևորությամբ, կրթօջախի թատերական խմբակն էլ իր ողջույն...

Պարգևատրվեցին Ուկրաինայի ազատագրմանը մասնակցած Հայրենական պատերազմի վետերանները 24.03.2016
Ուկրաինայի ազատագրման 70-ամյակի կապակցությամբ Հայրենական մեծ պատերազմի Արմավիրի տարածաշրջանի վետերաններն այսօր ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մոտ տեղի ունեցած ընդունելությանը պարգևատրվեցին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հոբելյանական հուշամեդալով: Ընդունելությանը ներկա էին նաև ՀՀ վետերանների միավորման խորհրդի նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանը, Պատերազմի վետերանների և Հայաստանի զինված ուժերի կոմիտեի նախագահ, հայտնի հետախույզ, ճակատային զինվոր և հասարակական գործիչ, գնդապետ...

Գետաշենի միջնակարգ դպրոցում մեծարեցին համայնքի տատիկներին 17.03.2016
Կանանց մեկամսյակի շրջանակներում Գետաշենի միջնակարգ դպրոցում այսօր կազմակերպված ինքնատիպ միջոցառմանն աշակերտները մեծարեցին իրենց տատիկներին` նրանց պարգևելով հաճելի տպավորություններով լի օր: Տատիկների մեծարման ցերեկույթին ներկա գտնվեցին նաև ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը: Օրվա առթիվ դպրոցի բազմաշնորհ աշակերտները հանդես եկան երգ ու պարով,...

Վարչապետի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն 12.03.2016
Կառավարությունում վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, հանրապետության մարզպետները և տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզերում նախատեսվող...